Երգչուհի Գայա Արզումանյանը, ով հայտնի է իր համարձակ կերպարով եւ հաճախ է քննադատությունների կենտրոնում հայտնվում, այս անգամ կրկին քննադատների աչքից չի վրիպել: Վերջերս երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է կատարում Արցախի բարբառով ու դրանով հրավիրել է շատերի ուշադրությունը:

 

«Գայա Արզումանյանը հոգեբույժի կարիք ունի, օգնե՛ք աղջկան»՝ այս վերնագրմամբ նյութով երգչուհուն մեղադրվել էր արցախցու կերպարը ոչ պատշաճ ներկայացնելու ու ինտելեկտի տարրական բազայից դուրս գրառումներ կատարելու մեջ: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ նորմալ է վերաբերվում քննադատություններին, սակայն. «Առողջ քննադատությանը միանշանակ կողմ եմ, եթե դրանով չեն վիրավորում մարդու անձը: Սեւ PR ը երբեմն շատ ավելի արդյունավետ է, սակայն այդ նյութը պատրաստողը չի էլ հասկացել՝ ինչ ի նկատի ունեմ «ամենա արցախցի երգչուհի» ասելով, իսկ ինչ վերաբերվում է իմ գրառումներին ՝ հավելեմ, որ դրանք գրում եմ արցախյան բարբառով, լավ կլինի նյութը պատրաստողը լավ կարդա ու այնուհետև մեկնաբանի: Նշեմ նաեւ, ընդանրապես լուրջ չեմ վերաբերվում նման հոդվածներին. ես իմ գործն եմ անում ու կարծում եմ՝ պարտադիր չէ, որ բոլորին դուր գա»,- ընդգծեց երգչուհին:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում