Թայվանի քաղաքական գործիչներից մեկը՝ Թունգ Սիանգը, մահացել է դեկտեմբերին, 76 տարեկանում։ Նրա թաղման արարողության ժամանակ ճոխ հանդիսություն է կազմակերպվել, որին մասնակցել են տարբեր երաժշտական գործիքներ և որը զուգորդվել է արտերկրից ներկրված թանկարժեք ավտոմեքենաներով։

 

Սակայն առավել ուշագրավ է այն, որ մեքենաների վրա տեղադրված են եղել մերկապարի ձողեր, որոնց վրա պարել են մոտ 50 մերկապարուհի։ Ըստ տեղի լրատվականների հաղորդման՝ այդ տեսարանը երազում տեսել է հանգուցյալի տղան և որոշել է կյանքի կոչել երազը։ Սա 21-րդ դարի դեռևս ամենաայլասերված թաղումն է։