Ասեմ-Լսիր
Երգչուհի Գայա Արզումանյանն իրեն իրոք կորցրել է: Աղջկա ոչ ադեկվատ պահվածքը սոցցանցերում անհանգստության տեղիք է տալիս, բայց դե մտածում ես՝ մարդ է, ինքը գիտի, ինչ կկամենա, կանի, ինքը, իրա սոցէջերը:
Բայց արի ու տես, որ աղջկա վիճակն արագ տեմպերով դեպի վատն է գնում, ու հիմա «արցախուհին» (այդպես է նրան նկարագրել լրագրողը :) ) հայտարարել է․ «Ես հայկական շոուբիզնեսում ամենա-ամենա արցախցի ներկայացուցիչն եմ»։
…Այսինքն՝ ի՞նչ նկատի ունի Գայան, գուցե ուզում է ասել, որ իր կաբառե-արտիստի կերպա՞րն է բնութագրում արցախցի կնոջը, թե՞ նրա անգրագետ, ինտելեկտի տարրական բազայից զուրկ մտքեր-ստատուսներն են տիպիկ արցախյան: Էլ չխոսեմ նրա կողմից ամիսներ առաջ «բռնաբարված» «Ղարաբաղի նախշուն բաջիի» մասին, որն ինֆարկտի հասցրեց արցախյան մշակութային ողջ հանրությանը: Մի խոսքով՝ շատ չծավալվեմ․ էս աղջիկը հոգեբույժների լուրջ միջամտության կարիք ունի, բարի՛ մարդիկ, զբաղվեք այս հարցով…