Տոների ընթացքում հավաքած կիլոգրամների մեծ մասը ոչ թե ճարպ է, այլ ջուր։ Բժիշկ-դիետոլոգ, սննդաբան Լիդիա Այվազյանը խորհուրդ է տալիս անցնել սովորական սննդակարգի՝ քչացնելով ոչ թե ուտելու քանակները, այլ չափաբաժինները, նվազեցնել աղի պարունակությունը, քաղցր ուտեստները։ Այսպիսով, կարճ ժամանակում հնարավոր է կորցնել 1-3 կգ քաշ (հեղուկ)։ «Ցավոք, ճարպի կորուստն այդքան արագ չի լինում, դա ամիսների աշխատանք է պահանջում»,-ասաց նա:
Շատ հաճախ տոնական օրերին սնունդը կարող է ոչ միայն սննդային թունավորումների, այլև մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների պատճառ դառնալ: ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս սահմանափակել տապակած և ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը: Խորհուրդ է տրվում ավելի հաճախ օգտագործել բանջարեղենային կերակրատեսակներ, թարմ միրգ, որոնք հարուստ են վիտամիններով, հանքային տարրերով և ածխաջրերով: Հնարավորինս պետք է պահել սնվելու ճիշտ ռեժիմը' օրվա ընթացքում 4-5 անգամ: Այն հատկապես կարևոր է երեխաների համար: Անհրաժեշտ է պահպա նել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ նրանց փխրուն օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ: