Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի' Փարիզում կողոպուտի ենթարկվելու գործով ձերբակալվել է առնվազն 15 մարդ: Այս մասին տեղեկացնում է բրիտանական BBC-ն:
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի լույս հոկտեմբերի 3-ի գիշերը կողոպուտի զոհ էր դարձել Փարիզի հյուրանոցներից մեկում: Ոստիկանական համազգեստ հագած դիմակավորված ու զինված հինգ անձինք ներխուժել էին Քարդաշյանների շքեղ կեցավայր, կապկպել նրան ու փակելով լոգարանում, հափշտակել ավելի քան 10 միլիոն դոլարի ոսկեղեն, այդ թվում' 4 միլիոն դոլար արժողությամբ մի մատանի:
Քիմ Քարդաշյանի ամուսինը' Քանյե Ուեսթը, հարձակման պահին գտնվում էր Նյու Յորքի բեմերից մեկում: Օգնականի միջոցով լուրը ստանալուց անմիջապես հետո աշխարհահռչակ ռեփերը դադարեցրել է համերգը: