Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է ձվի սպիտակուց, թուրինջի ¼-ը, 1 ճաշի գդալ մածուն կամ թթվասեր։ Ինչպես պատրաստել Ձվի սպիտակուցը հարել' մինչև դառնա սպիտակ և փափուկ։
Մածունն ավելացնել սպիտակուցի վրա, այնուհետ ավելացնել 2-3 ճաշի գդալ թուրինջի հյութը։ Այս բաղադրիչները լավ խառնել և քսել մաքուր դեմքին և պարանոցին։
Դիմակը պահել 15-ից 20 րոպե, այնուհետ լվանալ գոլ ջրով ու զգուշությամբ չորացնել մաշկը։ Դիմակն օգտագործելուց անմիջապես հետո կզգաք դիմակի դրական ազդեցությունը մաշկի վրա։