Այսօր Սիրուշոյի ծննդյան օրն է, սիրված ու հանրաճանաչ երգչուհին այսօր տոնում է իր 30-ամյակը:

 

Սիրուշոն իր կարիերան սկսել է 7 տարեկանից՝ երգելով Հայաստանի և Կանադայի բեմերում։ 9 տարեկանում նա ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար։ Նրա «Սիրուշո» կոչվող առաջին ալբոմը լույս է տեսել 2000 թվականին, որին հաջորդեց «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին։ Նույն տարում նա ստացավ 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում։ 2007 թվականին լույս տեսավ երգչուհու «Հիմա» կոչվող երրորդ ալբոմը։

 

2008 թվականի մայիսին Սիրուշոն իր «Քելե Քելե» երգով ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում[1] և զբաղեցրեց լավագույն հնգյակի 4-րդ հորիզոնականը։ 2009 թվականին նա թողարկեց իր «Erotas» կոչվող հունալեզու երգը, որը բավականին մեծ արձագանք ունեցավ Հունաստանում և Կիպրոսում: Նույն թվականին սերբ երգչուհի Ելենա Տոմաշևիչի և իսրայելցի երգիչ Բոազ Մաուդայի հետ Սիրուշոն ձայնագրում է «Time to pray» երգը։ Հաջորդ տարի երգչուհին թողարկում է իր չորրորդ ալբոմը, որը կոչվում է «Հավատում եմ»:

 

2012 թվականի դեկտեմբերի Սիրուշոն թողարկում է իր «ՊռեԳոմեշ» երգը, որը զբաղեցնում է մի շարք հիթ-շքերթների առաջին հորիզոնականները և ունենում է 2 միլիոնից ավել դիտում Յութուբում: 2013 թվականի դեկտեմբերին նա թողարկում է «See» երգը՝ համագործակցությամբ հույն երգիչ Սակիս Ռուվասի հետ։

 

2014 թվականի հուլիսի 19-ին՝ ԱՄՆ-ում, լույս աշխարհ եկավ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի առաջնեկը, ում՝ ի պատիվ պապիկի, անվանեցին Ռոբերտ Քոչարյան։

 

2015 թվականի մարտին Սիրուշոն վերադարձավ Հայաստան և սկսեց աշխատել իր նոր երգի ու տեսահոլովակի վրա։ Ընդամենը 2 շաբաթվա ընթացքում պատրաստ էր նրա նոր երգն ու տեսահոլովակը՝ «Կգա մի օր» («Where were you»)։ Ե՛վ երգը, և՛ տեսահոլովակը նվիրված են Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ 2016թ.-ի հոկտեմբերին կայացավ Սիրուշոյի «Արմատ» ալբոմի շնորհանդեսը:

 

MediaMall.am-ը շնորհավորում է Սիրուշոյին և մաղթում ստեղծագործական վերելքներ, երջանկություն և սեր:

 

Фото Sirusho.

Фото Sirusho.

Фото Sirusho.

Фото Sirusho.

Фото Sirusho.

Фото Sirusho.

Фото Sirusho.

Фото Sirusho.

Фото Sirusho.

Фото Sirusho.