BlogNews.am-ը գրում է. Ի՞նչ կլիներ, եթե հայտնիները տեղերով փոխվեին. իհարկե խառնաշփոթ: Կայքի տոնական ֆոտոշարքում հայտնի մարդիկ տեղերով և դերերով փոխվել են և հայտնվել այնպիսի իրավիճակում, որում դուք նրանց դեռ չեք տեսել:
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի և ArmComedy-ի հաղորդման Սերգեյ Սարգսյանի համար: Սերգեյը Նազենիի հանդերձանքով հայտնվեց «Ամենախելացի» նախագծի տաղավարում, նա անգամ կարողանում էր կրկնօրինակել հաղորդավարուհու դեմքի արտահայտությունը և խոսքը: Նազենին էլ, երբ հայտնվեց ArmComedy-ի տաղավարում, միանգամից մտավ Սերգեյի հումորային կերպարի մեջ: Դե իսկ ֆոտոշարքի վերջում նրանք լուսանկարվեցին միասին:
Ի՞նչ կլիներ, եթե ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նկարահանվեր «Հին արքաներ»-ում և ի՞նչ կլիներ, եթե նույն այդ հեռուստաֆիլմի դերասան Արման Նշանյանը լիներ Արմեն Աշոտյանի տեղում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում