Ամանորյա գիշերն այն պահն է, երբ ամենից շատ ենք ցանկանում հավատալ հեքիաթներին: Երազանք պահելու ցանկությունն էլ հենց սրանից է բխում: Պետք է հիշել, որ երազանք պահել պետք է հենց այն վայրկյանին, երբ հեռանում է հին տարին, որպեսզի այն «լսի» ձեր ցանկությունը ու դրա մասին «շշնջա» նոր տարվա ականջին:

Ահա երազանք պահելու 7 արդյունավետ ճանապարհ:

 Շատերն են երազանքը գրում թղթի վրա, այրում այն, գցում շամպայնի մեջ ու խմում, բայց կան մի քանի կանոններ, որ անհրաժեշտ է պահպանել: Նախ երազանքով թուղթը պետք է ծալել 4 հավասար մասերի, այրել այն մոմի բոցով այն պահին, երբ անցնում են հին տարվա վերջին վայրկյանները, ապա գցել շամպայնի մեջ ու խմել հենց այն պահին, երբ ժամացույցի սլաքը կհարվածի 12-ին:

 Նրանց համար, ովքեր կար ու ձև անել գիտեն, կա ևս մեկ տարբերակ: Թղթի վրա գրեք երազանքն ու ամրացրեք այն ամանորյա զգեստի կարի մեջ:Կեսգիշերին աջ ձեռքով բռնեք այդ կարն ու բարձրաձայն արտասանեք երազանքը:

 Տոնածառի վրա կախեք արկղիկ ու դրա մեջ դրեք Ձեր երազանքով թղթիկը: Նոր տարվա գալուստից 5 րոպե առաջ ձախ ձեռքի մեջ վերցրեք արկղիկն ու ասեք. «Արկղիկ, դու պահում ես իմ գաղտնիքը, և դա պատահական չէ: Թող այն դառնա իրականություն»: Ժամը 12-ին երազանքով թղթիկը նետեք լուսամուտից ցած, իսկ արկղիկը նորից կախեք եղևնուց:

 Գրեք նամակ Ձմեռ պապին: Սա գուցե ծիծաղելի կհնչի, բայց երազանքների մասին գրելը դրանց իրագործման ճանապարհին առաջին քայլն է: Ամեն նոր տարի ծրարի մեջ դրեք երազանքներով Ձեր նամակը և հաջորդ նոր տարի բացեք այն ու տեսեք, թե գրվածներից ինչն եք կատարել, իսկ ինչի վրա դեռ աշխատել է պետք:

 Պատրաստեք մեծ քանակությամբ թղթե փաթիլներ, դրանց վրա ողջ ընտանիքով գրեք Ձեր ցանկությունները և ժամը 12-ին լուսամուտից բաց թողեք փաթիլները:

 Նոր տարվա գիշերը 12 թղթիկների վրա գրեք Ձեր 11 ցանկությունները, իսկ մի թղթիկը դատարկ թողեք: Դրեք թղթիկները բարձի տակ և առավոտյան պատահականության սկզբունքով հանեք մի թեղթիկը: Այն, ինչ գրված կլինի այնտեղ, կկատարվի այս տարի:

 Նկարեք Ձեր ցանկությունները: Սրա համար բնավ էլ պետք չէ նկարիչ լինել: Եթե ուզում եք սիրահարվել գալիք տարում, պարզապես սիրտ կարող եք  պատկերել: Նկարեք Ձեր երազների կտավն ու պահեք այն անհասանելի մի վայրում:

 Եվ հիշեք, ցանկացած երազ Ձեր ձեռքերում է: Հավատացեք ու ձգտեք Ձեր երազների իրագործմանը: Հրաշքներ լինում են:
ladynews.am