Սովորաբար այս փախլավան գավառի կանայք- թխում են օգտագործելով ոչ թե դրոժ այլ հին խմոր'թթխմոր, որն ուրիշ տեղերում հանդիպում է ԽԱՇ անվանումով, նրանք թթխմորը բացում են գոլ ջրով հետո ավելացում մնացած կոմպոնենտները:Ամպայման պետք է լինի թթխմոր, բայց եթե չկա ուրեմն վերցնում եք 0,5 թեյի գդալ դրոժ, 1-2 ճաշի գդալ ալյուր, թեյի բաժակից 3 մատ պակաս գոլ ջուր,1 թեյի գդալ պեսոկ: Այս բոլորը խառնում եք գդալով և թողնում եք 10-15րոպե, որ մասսան ուռչի ու բարձրանա:

 

Թասի մեջ խառնում եք 6 հատ ձու, 100 գր փափկեցրած կարագ, 1 տուփ (200 գր) թթվասեր,մեկ պտղունց աղ, մեկ պտղունց կիտրոնի աղ,այդ դրոժի մասսան և ալյուր այնքան , որ ստացվի ձեռքերին չկպչող,փափուկ խմոր---Անցնում ենք խմորի հունցմանը ձեռքերը յուղոտում ենք և լավ հունցում խմորը: Պետք է ստացվի էլաստիկ խմոր: Թասի վրա ցելոֆոն ենք փռում,և թողնում խմորը մնա ու հասունանա (ինչպես մենք ենք ասում մնա թթվի ):Հասունանալուց հետո խմորը բաժանում ենք 18 -20գնդի: Գնդերը բացելիս պետք է լինեն շաատ բարակ:

 

Սկսում ենք այսպես ասած հավաքել փախլավան:Կլոր , հաստ, ալյումինից (իմ մոտ այդպիսին էր) խորություն ունեցող լիստի վրա քսում ենք յուղ կամ ձեթ ( կողքերն էլ հետը)դնում ենք 2 շերտ, այսինքն փռում ենք օխլավայով (նորից եմ կրկնում խմորը պետք է լինի շատ բարակ բացված ) բացած առաջին շերտը, վրան յուղ ենք քսում, հետո մյուս բարակ բացված շերտը, թերթերը պետք է թափանցիկ լինեն խմորի գնդերը բացում ենք գրտնակով հետո օխլավում ապա ամեն լիստի վրա լցնել 2-3 ճաշի գդալ յուղ,մի բուռ միջուկից ու այդպես կրկնել բոլոր գնդերի հետ մինչև վերջին 2 գունդը լիստը (գրտնակել, օխլավել,փռել ժառովնու մեջ ,վրան լցնել 2 - 3 ճաշի գդալ յուղ ապա միջուկը)-( վերջում ավելացած յուղ չպետք է մնա),. ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 750 գր յուղ կամ 800 գր կարագ ( դնել գազի վրա ,ջրի մեջ,որ հալվի ու դառնա յուղ) ՄԻՋՈՒԿԸ 700 գր ընկույզը (պոպոկը) լցնել եռացրած ջրի մեջ և հատ-հատ հեռացնել կեղևը(կլեպը ), հեռացնելուց հետո փռել որ չորանա, որից հետո խոշոր կտրատել (ես մեկ պոպոկը բաժանում եմ չորս կամ վեց մասի), 650գր շաքարը շիպցիով ջարդել ու վերածել փոքր կտորների--խառնել կտրատված պոպոկի հետ:

 

Առաջին 2 և վերջին 2 շերտերի մեջ միջուկ չլցնել միայն յուղ լցնել Վերջում կտրել դանակով խմորի կողքի ավելորդ խմորները կտրել փախլավաձև ( ռոմբիկներով) երեսին ձու քսել և դնել դուխովկայի ( ջեռոցի մեջ) թխվելու 160 -170-%ի տակ մոտավորապես 40-50 րոպե: Հանել ջեռոցից երբ արդեն պատրաստ է և տաք-տաք վիճակում լցնել հալեցրած մեղրը: