Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մտադիր է բարելավել ԵԱՏՄ երկների բյուջեների միջև մաքսատուրքերից ստացված գումարների տեղաբաշխման մեխանիզմները: Ինչպես տեղեկացնում է ԵԱՏՄ երկների պաշտոնական կայքը, նորմատիվների հաշվարկների տեղաբաշխման մեթոդաբանության մասին որոշումը պետք է ընդունվի մինչև 2018 թվականը:
«Միության երկրների բյուջեների միջև ռեսուրսների ծավալների վերաբաշխումը նրանցից շատերի մոտ զգալի է, հատկապես' հաշվի առնելով տնտեսական իրավիճակը: Այսպիսի աշխատանքը մենք համարում ենք շատ կարևոր»,- ասել է ԵՏՀ ֆինանսական քաղաքականության վարչության պետ Տիգրան Դավթյանը: