Սոս Ջանիբեկյանի և Արման Նշանյանի «Կենտ զույգ» ներկայացումը կրկին վերսկսում է իր ճանապարհը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասան Սոս Ջանիբեկյանը պատմեց ներկայացման դադարի պատճառների և վերսկսման մասին.

 

«Նախ պետք է ասեմ, որ ընդմիջումը պայմանավորված էր նրանում, որ արդեն խաղացել էինք տասը ներկայացում: Նախատեսված էր, որ նույն ներկայացումը պետք է բեմադրվեր ԱՄՆ-ում, սակայն իմ մեկնելը չհաջողվեց, ուստի Արմանը այնտեղ փոփոխված վերանգրով մի քանի ներկայացում առանց ինձ ներկայացրեց»,- նշեց Սոսն ու ավելացրեց.

 

«Ինչ վերաբերվում է վերադարձին, պետք է ասեմ, որ բավականին շատ էին հետաքրքրվողները, թե իմ, թե Արմանի սոցիալական էջերին անընդհատ գրում էին ու հարցնում, թե ե՞րբ ենք կրկին խաղալու «Կենտ զույգ»-ը: Էլ չասեմ, որ Դրամատիկական թատրոնի տոմսարկղի աշխատակիցները ևս փաստում են, որ անընդհատ զանգում էին ու հետաքրքրվում: Վերադարձը պայմանավորված էր նաև նրանով, որ սա իր կյանքը դեռևս լիովին չապրած ներկայացում էր, կարծես թե կիսատ էր մնացել, ու պետք էր ավարտին հասցնել»:

 

Հարցին, թե ներկայացումը փոփոխություններ կկրի՞, թե ոչ, և երբ հանդիսատեսը սպասի դադարից հետո առաջին ներկայացմանը, պատասխանեց.

 

«Կոնկրետ օրեր կդժվարանամ ասել, քանի որ պետք է հարմարեցնենք թատրոնի հետ: Ինչևէ, փետրվար-մարտ ամսին մենք կրկին բեմում կլինենք: Ասեմ նաև, որ ներկայացման մեջ փոփոխություններ չեն լինի: Սա շատ պատրաստի ու կայացած ներկայացում է, ուստի ընդմիջումից հետո կարիք չկար փոփոխություններ իրականացնել»:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: