Անգամ ամենաառողջ ատամները կարող են դեղնել: Նման դեպքերում ստիպված ենք լինում օգտվել տարբեր սպիտակեցնող նյութերից, բայց երբեմն անգամ նման միջոցներն են անզոր գտնվում:
Ատամնաբույժները պնդում են, որ ատամների դեղնության մեջ վատ ոչինչ չկա: Ըստ մասնագետների, դեպքերի մեծ մասում ատամների գույնը կապված է լինում գենետիկ առանձնահատկությունների հետ:
Ատամների դեղնությունից խուսափելու համար պետք է խուսափել շաքար պարունակող մթերքներից: