«Երգեցողությունն ինձ համար նորություն չէ: Ես երգում եմ իմ սիրելի թատրոնի ներկայացումներում: Սակայն ես դերասանուհի եմ եւ չեմ ձգտում երգչուհի դառնալ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհին:

 

Անդրադառնալով սպասվող աշխատանքին' Ելենան մանրամասնեց.

 

«DJ EGO-ի հետ միասին անցնող տարվա ընթացքում քննարկեցինք ու որոշեցինք աշխատել միասին: Ինձ շատ դուր եկավ նրա աշխատանքը, ընտրած երաժշտությունը, ճաշակը, ուստի որոշեցի երգել: Կարծում եմ' շատ ուրախ ու կյանքով լի աշխատանք է ստացվել, որն արդեն կներկայացնենք հունվարի սկզբին: Ի դեպ' առանձնահատուկ պետք է նշեմ, որ մեզ շատ դուր եկավ միասին աշխատելը, մեր կատարած աշխատանքը մեզ շատ է գոհացնում, հույս ունենք, որ դիտողներին եւս այն կգոհացնի ու դրական լիցքեր կփոխանցի: Այն, որ ամանորյա օրերին ենք ներկայացնելու տեսահոլովակը, ինձ ավելի է ուրախացնում, քանի որ տոնական օրերին բարձր տրամադրությունը շատ համահունչ կլինի»:

 

Նշենք, որ երգը կոչվում է «Թե հոգնել ես», որի երաժշտությունը գրել է DJ EGO-ն, խոսքերը' Գոհար Հունանյանը, իսկ ռեժիսորն է Արթուր Մարտիրոսյանը: Պրեմիերան կկայանա հունվարի 6-ին: