Մտնելով Instagram՝ մենք կարող ենք հետևել գրեթե բոլոր հայ հայտնիներին, և նայելով նրանց հետևորդներին թվին՝ յուրաքանչյուրն ակամայից մտածում է, որ նրանք «չափազանց հայտնի» են։ Սակայն մի փոքր ուսումնասիրելով նրանց էջերը՝ կարելի է հասկանալ, որ այդ հետևորդների մեծամասնության համար նրանք գումար են վճարում։ Սա շատ ցավալի երևույթ է, քանի որ կրկին նրանք ցանկանում են խաբել մարդկաց։ Իսկ թե ինչու են ցանկանում խաբել, անհասկանալի է մեզ համար։ Սեփական էգոի քմահաճույքները բավարարելու և, միգուցե, միմյանց միջև մրցակցության մեջ առաջ անցելու համար նրանք պատրաստ են հետևորդներ և like-եր գնել։ Ուզում եմ հավաստիացնել բոլոր հետևորդ գնողներին, որ Instagram-ի էջում պատկերված թվով ոչինչ չի որոշվում, առավել ևս, երբ այդ թիվը նկարված է։ Իհարկե, սա ասելուց բացի՝ պետք է նաև ապացույցներ ներկայացնել, որոնք, բարեբախտաբար, կարող է գտնել յուրաքանչյուր անհատ, ով սմարթֆոն ունի։ Ահա այն աստղերը, որոնք հետևորդներ են գնում. ցուցակը, բնականաբար, կիսատ է, սակայն մոտ ժամանակաշրջանում կներկայացնենք նաև մյուսներին։
Արփի Գաբրիելյան
Ահա Արփիի գնված հետևորդները, ովքեր, հավատացնում են Ձեզ, բավականին շատ են
Անի Երանյան
Անին ևս ետ չի մնացել ընկերուհուց
Ռազմիկ Ամյան
Բացառություն չէ նաև Ռազմիկ Աամյանը
Շուշան Երիցյան
Շուշանին կխնդրենք ամբողջովին մերկ լուսանկարներ հրապարակել. այդպես նա գումար կխնայի
Գոռ Հակոբյան
Հետևորդներ գնում է նաև Գոռ Հակոբյանը
Մերի Հակոբյան
Մերի Հակոբյանը նույնպես ետ չի մնում մնացածից և համառորեն հետևորդներ է գնում
Բացի նրանց խարդախությունը, կցանկանայնք ցույց տալ նաև այն, թե ինչքան արժեք հեևորդներ գնելը. Վստահ եղեք, որ մի փոքր գումար ծախսելով դուք նույնպես կդառնաք Instagram –ի հայտնիներից մեկը։
50.000 հետևորդ գնելն արժե ընդամենը $249.95 կամ 121.000 դրամ։