Այս կյանքում շատ բան հասցրեցի գիտակցել ու հասկանալ։ Հասկացա, որ անմտություն է դիմացինին դասել քո տեսակով։ Սպասել այն, ինչին նա ամենևին էլ ընդունակ չէ։ Հասկացա, որ պետք է լինի չափ. չափ նվիրվածության, չափ հոգատարության, չափ պարզության ու անկեղծության...
Հստակ գիտակցեցի, որ պետք է ունենալ այնքան ողջամտություն, որպեսզի կարողանաս դիմացինին տալ միայն այն, ինչին նա արժանի է, այլ ոչ թե անպատասխան սեր ու ջերմություն նվիրել... Նաև հասկացա մի բան, որ պետք է ժամանակին հասկանալ ու գիտակցել, թե ով է անկեղծ, իսկ ով՝ կեղծավոր, ով է իրոք հարազատ, իսկ ով դիմակավոր մտերիմ... Բայց այս ամենից զատ՝ նաև հասկացել եմ մի բան՝ Աստծո առաջ մենք բոլորս հավասար ենք և պատասխանատու մեր յուրաքանչյուր քայլի համար: