Անգլիացի գիտնականները հայտարարել են, որ ինքդ քեզ հետ խոսելն օգտակար է: Մեծ Բրիտանիայի գիտնականները հայտարարում են, որ այն մարդիկ, ովքեր իրենք իրենց հետ խոսում են, խելագար չեն:
Անցկացված հետազոտությունն ապացուցել է, որ դա մոտիվացիայի լավագույն տարբերակն է:
Գիտնականները պարզաբանում են, որ երբ մարդը բարձրաձայն որևէ խնդիր է քննարկում ինքն իր հետ, ապա հնարավորություն է ստանում խնդիրը կողքից տեսնել, և հենց այդ հանգամանքն էլ օգնում է գտնել խնդրի լուծումը: