Life.tert.am-ը գրում է.

 

2016 թվականին հայկական շոու բիզնեսում շատ էին աստղային բաժանումները, որոնք լայն քննարկումների առիթ դարձան: Հայնիները սկսել են ավելի հե՞շտ գնալ բաժանման, թե՞ հիմա անկեղծորեն հաստատում են բաժանումների մասին լուրերը, դժվար է ասել, փաստն այն է, որ այս տարի շոու բիզնեսում բաժանումները շատ էին:

 

Սոֆյա և Նարեկ

 

Սոֆյա Պողոսյանի ամուսնալուծության մասին լուրերը միայն վերջերս տարածվեցին: Անձնական կյանքի մասին շատ տեղեկություններ դերասանուհին չի պատմել երկրպագուներին, միայն նշել է, որ արդեն 6 ամիս է, ինչ ամուսնալուծված է:

 

Սոֆյան և նախկին ամուսինը՝ Նարեկ Գևորգյանը, ամուսնալուծվել են 6 տարվա համատեղ կյանքից հետո:

 

Հովո և Մերի

 

Հովհաննես Ազոյանի և Մերի Մարտիրոսյանի ընտանեկան անախորժությունների մասին երկար ժամանակ է, ինչ խոսակցություններ էին շրջանառվում: Սեպտեմբերին Հովհաննեսը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որով հաստատել էր, որ ինքն ու Մերին երկարատև համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են: «Մերի, իմ միակ սեր, կյանքիս ընկեր… Իրար հետ անցել ենք մեր երկրի՝ ինձ համար ամենածանր ու անարդար տարիները, ինձ համար կրկնակի ծանր, որովհետև այդ Քաոսի մեջ ես կառուցում էի իմ փոքրիկ ընտանիքը… և դու եղել ես ինձ թիկունք… Ոչ մի կին քեզ չի գերազանցել իմ կյանքում… ու կուզեմ կողքիդ տեսնել արժանապատիվ ու քեզ արժանի մեկին…. Կորցնելով քեզ՝ կորցնում եմ անցածս տարիները՝ գրեթե կյանքիս կեսը, որն էլ ինձ կստիպի ուժ հավաքել ու վերաիմաստավորել կյանքիս մյուս կեսը, բայց արդեն առանց քեզ…. »,- մասնավորապես գրել էր նա ու նշել, որ ափսոսում է, քանի որ ամուսնալուծության համար ինքն էր մեղավոր:

 

Հովոն և Մերին 2 դուստր ունեն:

azoyan

Սիլվա և Դավիթ

 

Այս տարի հայտնի դարձավ, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը նշանը հետ է տվել և բաժանվել պրոսդյուսեր Դավիթ Ազարյանից: Երգչուհին չցանկացավ բարձրաձայնել պատճառների մասին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սիլվան երկրորդ անգամ է նշանվել:

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: