Ամերիկյան գիտնականները սովորել են վերահսկել ինտիմ գործընթացը՝ միացնելով կամ անջատելով զուգընկերների սեռական ցանկությունը նրանց օրգանիզմների վրա մագնիսական դաշտի ազդեցության միջոցով: Այս բացահայտման հեղինակները մի քանի մասնագետներ են , ովքեր ներկայացնում են Կալիֆորնիայի և Պիտսբուրգի համալսարանները, գրում է Gogetnews-ը:
Մասնագետները նշում են, որ մարդու ուղեղում կա հաճույքի հաատուկ կենտրոն, որի վրա ներազդելու միջոցով հնարավոր է առաջացնել սեռական բավարարվածության զգացողություն: Տվյալ բաժինը ինչ-որ առումով կարող է մարդկանց վարքը կարգավորել, իսկ աշխատանքի խախտման դեպքում դեպրեսիվ խանգարումների , նևրոզի պատճառ դառնալ:
Արևմտյան մասնագետները մի քանի տարիների ընթացքում մագնիսական դաշտի ազդեցությամբ փորձել են բուժել վերոնշյալ խանգարումները: Այն կարող է ահռելի մեծ ազդեցություն ունենալ գլխուղեղի վրա կարճ իմպուլսների շնորհիվ: Գիտնականների համոզմամբ, ապագայում այդ մեթոդը կարող է օգնել նաև սեռական ցանկության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց: