Ամանորին հաշված օրեր են մնացել, ու չնայած շատերը դեռ չեն շտապում նախատոնական պատրաստությանը, սակայն տոնական տրամադրությունն արդեն իսկ զգալի է:

 

Life.panorama.am-ի հետ զրույցում մոսկվաբնակ հաղորդավարուհի Անի Դաշյանը պատմել է իրենց տան տոնական անցուդարձից: Անի Դաշյանի ընտանիքում այս Ամանորը առանձահատուկ նշանակություն ունի, քանի որ որդու' փոքրիկ Ռոբերտի, առաջին Ամանորն է.
«Մեր ընտանիքի նախատոնական անցուդարձը, ինչպես ամեն տարի, սկսվում է նվերներ գնելով: Ասեմ, որ մեզ մոտ արդեն սկսվել է այդ հաճելի օրերը, շուտով կզարդարենք տոնական եղեւնին: Մեզ համար կրկնակի տոն է, քանի որ առաջին անգամն ենք մեր բալիկի հետ նշելու Ամանորը»,- ժպիտով պատմեց Անին:

 

Հաղորդավարուհին նկատեց, որ ամեն տարի Ձմեռ պապին նամակ է գրում ու հայտնում իր ցանկությունները.

 

«Ամեն տարի Ձմեռ պապին նամակ եմ գրում ու այս տարին էլ բացառություն չէ, միայն թե այս տարի երկու նամակ եմ գրելու' իմ ու Ռոբերտի փոխարեն: Իսկ ցանկությունների մասին դեռ չեմ բարձրաձայնի, որպեսզի իրականանան»,- նշեց նա:
Անի Դաշյանը հավատում է Ամանորի կախարդական գիշերվա երազանքներին.

 

«Միշտ Նոր տարվա գիշերը ուղիղ կեսգիշերին, զանգերը խփելուն պես երազանք եմ պահում. Կախարդական գիշերը պետք է հավատալ հրաշքների, երազանք պահել ու հավատալ դրա իրականացմանը: Ի դեպ' ուզում եմ, որպեսզի բոլորի երազանքները մի հրաշքով իրականություն դառնան»,- հավելեց նա:

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։