Այսպիսի մի գեղեցիկ դեպք է պատահել Մոսկվայում…
«Իննամյա զարմիկիս հետ մեքենայով շրջում էի քաղաքում: Տրամադրությունը հրաշալի էր, լավ երաժշտություն էինք միացրել, արևը շողում էր: Լուսացույցի տակ մի գծի վրա մի մեքենայի հետ կանգնեցինք, և զարմիկս հանկարծ ասաց. «Կարա՞ս էս ավտոյին անցնես»:
Մտածեցի՝ ինչու՞ փոքրիկին չուրախացնել: Ոտքս դրեցի գազին, և անցանք այդ մեքենային (ես Peugeot 206 1.4 75 ձիաուժ եմ վարում): Կանգնեցինք հաջորդ լուսացույցի տակ, ամեն ինչ նույնն էր: Մեծագույն արագություն էի արձանագրել, երեխան ուրախացավ, ընդհանրապես չէի ափսոսում: Հասնում էինք հաջորդ լուսացույցին, երբ հեռվից նկատեցի, որ այնտեղ կանգնած է Ford Mustang։
Այդ մեքենային մոտենալիս պստիկը իջեցրեց պատուհանը և բղավեց. «Տես՝ քեռիս հեսա քեզ ինչ ա անելու»:
Վերջ, երեխան այս անգամ հաստատ կհիասթափվի ինձանից: Mustang-ի վարորդն էլ այնպես չարաբար էր ժպտում, որ ինձ թվում էր՝ հիմա ինչ-որ մի վատ բան կանի…
Կանաչ լույս: Վարորդը շատ դանդաղությամբ պոկեց մեքենան տեղից և… թույլ տվեց ինձ անցնել նրան: Զարմիկիս ուրախությանն ուղղակի չափ չկար:
Այնքան հաճելի է նկատելը, որ գումարը մարդկանց միշտ չէ, որ փոխում է»: