esyes.am-ն իր ընթերցողներին պատմել է, որ Քիմ Քարդաշյանը ցանկություն էր հայտնել, որ միջազգային գրոսմայստեր, անհատական վարկանիշով աշխարհի 3-րդ շախմատիստ Լևոն Արոնյանն իրեն շախմատ խաղալ սովորեցնի: Ներկայացրել էինք նաև Լևոն Արոնյանի պատասխանը Քիմի ցանկությանը. միջազգային լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ, երբ Լևոնին հարցրել էին Քիմի գրառման մասին, նա նախ զարմացել էր, ապա ասել, որ դա զվարճալի է:

Շախմատիստը, կարծես թե, մտափոխվել է և սկսել ավելի լուրջ ընդունել Քիմի ցանկությունը:) News.am-ի հետ զրույցում Լևոնն ասել է, որ պատրաստակամ է Քիմին շախմատ խաղալ սովորեցնել: «Ինձ համար բացարձակապես դժվարություն չկա: Ես ամեն մարդու, ով ինչ-որ բան անում է մեր ազգի համար, պատրաստ եմ շախմատ խաղալ սովորեցնել: Ցանկացած մարդ, ով մի բան անում է Հայաստանի համար, արդեն մեզ համար ընկեր է: Եթե ժամանակ լինի, ես մեծ սիրով կսովորեցնեմ նրան շախմատ խաղալ: Համոզված եմ, որ Քիմի գործունեությունը նպաստում է, որպեսզի շատերն իմանան մեր ազգի մասին»,- այսպիսին է Լևոն Արոնյանի նոր պատասխանը:
Լևոն Արոնյանի առաջին պատասխանի տեսանյութը ներկայացնում ենք ստորև.