Բարեբախտաբար, ոչ բոլոր մարդիկ են իրենց մաշկի վրա զգացել այս սարսափելի աղետի հետևանքները։ Եվ եթե նույնիսկ դուք բնակվում եք առավել հանգիստ վայրում, դա չի նշանակում որ այս կանոնները անհրաժեշտ չեն նաև Ձեզ։ Աղետների ժամանակ ողջ մնալու լավագույն տարբերակը նախապես պատրաստված լինելն է։
BlogNews –ի թիմը մշակել է խորհուրդների հավաքածու, որոնց հետևելու դեպքում դուք առավելագույնի կհասցնեք երկրաշարժի ժամանակ ողջ մնալու Ձեր շանսերը։
Ինչ ՉԻ կարելի անել
- Կանգնել դռան շրջանակի տակ. այն կարող է ընկնել ուղիղ Ձեր գլխին։
- Դուրս վազել, եթե դուք ապրում եք առաջին հարկից բարձր. վերելակները և աստիճանները չափազանց վտանգավոր են երկրաշարժի ժամանակ։
Ինչ անել. պառկեք հատակին, բազմոցին առավել մոտ և փակ կեցվածք ընդունեք
- Հենց որ զգաք ցնցումները, մոտեցեք արտաքին պատին։ Եթե շենքը քանդվի, Ձեզ ավելի շուտ կգտնեն։
- Համոզվեք, որ մոտակայքում չկա այնպիսի իր, որը կարող է ընկնել Ձեզ վրա։
- Պառկեք հատակին, բազմոցին կամ մահճակալին առավել մոտ, սակայն մի՛ մտեք մահճակալի տակ։ Եթե տանիքը փլուզվի, բազմոցը իր վրա կվերցնի հարվածը և դրա կողքը ազատ տարածք կմնա։ Եվս մեկ լավ տարբերակ է պատին մոտ պառկելը։
- Կծկվեք և ձեռքերով ծածկեք Ձեր գլուխը։
Արդյոք օգուտ կա՞ սեղանի տակ թաքնվելուց
Այս տեսությունը բավականին հակասական է։ Առաջին հերթին՝ երկրաշարժի ժամանակ մեծ վտանգ են ներկայացնում ընկնող իրերը։ Եթե մենք նախօրոք իմանանք, որ երկրաշարժը չի ավերի տունը, ապա սեղանի տակ թաքնվելը լավ տարբերակ է։ Սակայն ավելի ուժեղ երկրաշարժի պարագայում սեղանի տակ թաքնվելը հավասարազոր է մահվան։
Արդյոք օգուտ կա՞ դուրս վազելուց
Առաջին ցնցումից մինչև շենքի փլուզում դուք ունեք 10-20 վայրկյան ժամանակ։ Հիանալի կլիներ, եթե այդ ժամանակը օգտագործեիք շենքը լքելու համար, սակայն մի՛ արեք դա, եթե
- Ապրում եք առաջին հարկից բարձր
- Ելքի մոտ շատ մարդ կա
- Վստահ չեք, որ դուրս կգաք 10 վայրկյանի ընթացքում։ Այդ դեպքում դուրս գալիս վնասվելու հավանականությունը ավելի մեծ է, քան ներսում մնալու դեպքում։
Հիշեք, որ որոշում կայացնելու համար ժամանակ է հարկավոր, իսկ տագնապային իրավիճակում որոշում կայացնելն ավելի բարդ է։
Եթե դրսում եք, առավել ազատ տեղ գնացեք
Այս կերպ շենքի փլատակները չեն ընկնի Ձեզ վրա։ Եթե կամրջի կամ աստիճանների վրա եք, անհապաղ լքեք այդ տեղը։