Այս հավատարիմ ամուսինը 56 տարի է անցկացրել իր հաշմանդամ կնոջը՝ Զու Յուայիին խնամելու համար և մինչ այժմ ողջ սրտով սիրում է նրան:

Մենք նույնպես հավատում ենք, որ իրական սեր գոյություն ունի, և չինացի հողագործ Դու Յուանֆայի այս պատմությունն ապացուցում է դա:

Դուն և Զուն ամուսնացել են 1959 թ., սակայն ամուսնությունից հինգ ամիս անց ճակատագիրը նրանց դաժան հարված հասցրեց: 20 տարեկանում երիտասարդ կինը ինչ-որ խորհրդավոր հիվանդություն ստացավ և ամբողջապես հաշմանդամ դարձավ: Այդ ժամանակ Դուն աշխատում էր մոտակա քաղաքի ածխահանքահորում: Նա սարսափելի լուրի մասին իմացել է որոշ ժամանակ անց, երբ տանեցիներից նամակ հասավ նրան, որ կինն անկողնուն է գամվել:

Դուն անմիջապես հավաքեց իրերը և տուն շտապեց: Հիվանդության պատճառով կինը՝ Զուն կորցրել էր զգայական բոլոր հատկությունները, ամբողջապես անզգայացել էր: Նա չէր կարողանում անգամ ձեռքերով ինչ-որ առարկա բռնել: Ոչ մի բժիշտ չէր կարողանում հասկանալ, թե այս կնոջ հետ ինչն այն չէ: Որոշ ժամանակ անց զույգի համար պարզ դարձավ, որ Զուն կորցրել է  նաև վերարտադրողականության կարողությունը:

 

Դուի ընկերներից շատերը նրան առաջարկում էին ամուսնալուծվել և նոր կյանք սկսել, սակայն սիրող ամուսինը հրաժարվում էր: Նա ասում էր կնոջը. «Մի՛ անհանգստացիր, ես հոգ կտանեմ քո մասին հավետ»: Ասաց և արեց:

Դուն թողեց իր աշխատանքը և ողջ ժամանակը նվիրեց կնոջը խնամելուն: Նա միայն թեթեև հողագործությամբ շարունակեց զբաղվել: Հոգատար ամուսինը գդալով կերարկրում էր Զուին, փոխում էր նրա տակդիրները, չինական ավանդական դեղեր էր պատրաստում և կնոջը տարբեր բժիշկների մոտ տանում:

 

Դուի նվիրվածությունը նկատում էին բոլոր հարևանները և այժմ էլ հաճախ հյուր են գալիս ծեր զույգին՝ անհրաժեշտ պարագաներ, մթերքներ և դեղեր բերելով: Դուն և Զուն օգնություն ստանում են նաև տեղական իշխանություններից:

Դուն երբեք չի հանձնվել: Մոտ վեց տասնամյակ է, ինչ նա խնամում է սիրելի կնոջը: Ամեն օր այս տղամարդը մաքրում է, կերակրում է, մերսում է իր կնոջը և չի կորցնում հույսը, որ վերջինս օրերից մի օր կբուժվի: Ահա թե ինչպիսին է լինում իրական սերը: