Դերասան, շոումեն Հովհանես Ազոյանին հյուրընկալվեցի աշխատանքային սովորական օր' իր հիմնած ռեստորանում: Նա անկեղծացավ, որ վերջին շրջանում խուսափում է հարցազրույցներից, պատճառն անիմաստ հարցադրումներն են: BRAVO.am-ը բացառիկ կարգով ներկայացնում է Հովհաննես Ազոյանի մտորումները կյանքի, գինու ու կանանց մասին: Դերասանը պատմել է նաեւ իտալացի ռեժիսորից ստացած առաջարկի մասին:

 

«Իմ ազատությունը»

 

 

Ներքին ազատությունն ինձ օգնեց, որպեսզի աճ գրանցեմ դերասանական կարիերայում: Հոգու, մտքի ազատությունն ամեն հարցում կարեւոր է` թե՛ անձնական երջանկության, թե՛ կարիերայի համար: Ազատությունը մարդու կոդերի մեջ է: Մարդու ճակատագիրը որոշումների շղթա է, բայց որոշումների տեսակը, ձեւը կոդերի մեջ է:

 

«Օրս սկսում եմ գինով»

 

Գինի խմել շատ եմ սիրում եւ օրս սկսում եմ գինով: Հայկական գինի եմ շատ սիրում, «Ոսկեվազն» իմ ամենասիրելին է. ֆանտաստիկ գինի է: Սկզբում սկսել եմ խմել արտասահմանյան գինիներ, տարբերությունն էի ուզում զգալ` համերի, բույրերի, հետո բացահայտեցի «Ոսկեվազը»: Գինին իմ տարերքն է: Գինու գիտակ չեմ, բայց սիրահար եմ:

 

Կինը գինի է

 

Կինն ու գինին շատ նման են իրենց զգայունությամբ: Գինին անընդհատ ապրում է,  պրոցեսի մեջ է, ինչպես եւ կինը: Օրինակ` տղամարդն այդպիսին չէ, նա կարող է պրոցեսի մեջ չլինել, անջատել իրեն եւ միայն որոշ ժամանակ անց միանալ: Տղամարդը դժվար է մտնում պրոցեսի մեջ, բայց կինն անընդհատ դրանում է: Այդ առումով կինն ու գինին նման են եւ միասին հաղթում են քաջ հերոսին: Ինձ էլ են հաղթել թե՛ կինը, եւ թե՛ գինին:

 

 

Հովհաննես Ազոյանը

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։