Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Գոռ Հակոբյանը, Անի Երանյանը, Գրիգոր Դանիելյանը, Մարջան Ավետիսյանը, Գարիկ Սեփխանյանը, Մոսո Կարապետյանը և Արմեն Պետրոսյանն այս օրերին ԱՄՆ-ում են:
Ֆուլհաուսցիներն արդեն խաղացել են իրենց նոր շոու-ներկայացումը: Երկուական երգ են կատարել Միհրան Ծառուկյանն ու Գոռ Հակոբյանը: Համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում: Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը BlogNews–ի հետ զրույցում նշեց, որ հանդիսատեսն այս անգամ էլ էր շատ ջերմ:
Ֆուլհաուսցիները բավականին հաճախ են ելույթ ունենում ԱՄՆ-ում: Չնայած դրան՝ դահլիճը միշտ լեփ-լեցուն է լինում: «Անկախ նրանից, թե համերգը որտեղ է, դահլիճի լեփ-լեցուն լինելու գրավականը մեկն է՝ հանդիսատեսի սերը: Կան շատ մարդիկ, ովքեր ներկա են մեր յուրաքանչյուր նոր համերգին, կան նաև նոր մարդիկ, ովքեր առաջին անգամ են գալիս»,- ասաց Մենչը:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: