Մերկ քնելն իսկապես օգտակար է։
Այս սովորության շնորհիվ դուք ձեզ ավելի երջանիկ եք զգում, կարգավորում եք քունը և անգամ սկսում եք ավելի հաճախ սեքսով զբաղվել։
Ներկայացնում ենք յոթ պատճառ, թե ինչու է պետք մերկ քնել։
Դուք վերջապես հանգիստ կքնեք
Համաձայն Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայում կատարված ուսումնասիրությունների՝ մարդը խորը քնում է, երբ նրա մարմնի ջերմաստիճանը նվազում է, իսկ գիշերազգեստը խոչընդոտ է հանդիսանում մարմնի ջերմաստիճանի անկմանը։ Արդյունքում օրգանիզմի քնի ցիկլը խաթարվում է, ինչը կարող է անգամ անքնության պատճառ դառնալ։
Մերկ քնելը օգտակար է սեռական օրգանների համար
«Սեքս-դրայվ կանանց համար» գրքի հեղինակ Ջենիֆեր Լանդան պնդում է, մերկ քնելը օգտակար է կնոջ սեռական օրգանների համար։ Կնոջ հեշտոցն ասես խոնավ ջունգլի լինի, որը կարող է բակտերիաների և սնկային վարակների տարածման վայր դառնալ։ Ուստի, ազատվելով ձեր ներքնազգեստից և գիշերազգեստից, դուք թույլ եք տալիս, որ այն «հանգստանա» և ավելի առողջ մնա։
Դուք ավելի սեքսուալ եք զգում ձեզ
Մերկ քնելը եղել է, կա և կլինի սեքսուալ։ Երբ առավոտյան դուք և ձեր սիրելին մերկ արթնանում եք, ի՞նչ ցանկություն է առաջանում։ Այո, իհարկե, առավոտյան սեքսի։ Մերկ արթնանալն ու սիրելիին ձեր կողքին տեսնելը միանգամից սեքսուալություն, հետևաբար նաև ինքնավստահություն են փոխանցում ձեզ։
Մերկ քնելն օգնում է ազատվել ավելորդ ճարպից
Մերկ քնելով՝ կարելի է ազատվել ավելորդ ճարպից և անգամ նվազեցնել խոլեստերինի մակարդակը։ Ինչպես նշվեց, մերկ քնելը կարգավորում է քունը, իսկ նորմալ քունը բաղկացած է երկու ցիկլից՝ առաջինում նկատվում է կորտիզոլ հորմոնի ցածր մակարդակ, իսկ երկրորդում այս հորմոնի մակարդակը բարձրացնում է, քանի որ օրգանիզմն արդեն պատրաստվում է հաջորդ օրվան։ Եթե դուք քնելու ընթացքում արթնանում եք (օրինակ՝ գիշերազգեստն անհանգստություն է պատճառում) օրգանիզմում բարձրանում է կորտիզոլի մակարդակը, իսկ դրա ավելցուկը մեծացնում է ախորժակը։
Դուք արդեն պատրաստ եք սեքսով զբաղվել
Եթե դուք մերկ եք քնում, տրամաբանական է, որ դուք ավելի հաճախ եք սեքսով զբաղվում։ Իսկ որքան շատ եք սեռական հարաբերություններ ունենում, այնքան ավելի քիչ է սթրեսի ենթարկվելու, դեպրեսիայի մեջ ընկնելու հավանականությունը։
Դուք ստիպված չեք լինի ամեն օր ցնցուղ ընդունել
Երբ քնած ժամանակ դուք շոգում եք, սկսում եք քրտնել, ինչն էլ առավոտյան ստիպում է ձեզ լոգանք ընդունել։ Իսկ առանց գիշերազգեստի քնելու դեպքում դուք կխուսափեք այս ամենից և ամեն առավոտ 20-30 րոպե ժամանակ կխնայեք։
Մերկ քնելն ավելի հարմարավետ է
Հանգիստ քուն մտնելու համար հարկավոր է կատարյալ հարմարավետություն։
Գիշերազգեստ հագնելը ավելորդ գործ է
Ամեն գիշեր դուք ստիպված եք հանել ձեր հագուստները, գիշերազգեստ ընտրել և հագնել։ Սակայն ինչու՞ տանջվել և ավելորդ ժամանակ կորցնել, եթե կարելի է միանգամից հանել հագուստը և քնել։