Մարդիկ դավաճանում են՝ պատահում է և այդպես: Դա տեղի է ունենում և վատ հարաբերությունների պայմաններում, և թվացյալ լավ, և իրոք լավ: Եթե դավաճանությունը տեղի է ունեցել առաջին երկու դեպքերում, ուրեմն, հավանաբար, արժե բաժանվել և առաջ շարժվել: Սակայն, եթե հարաբերությունները թանկ են ձեր համար և դուք ցանկանում եք պահպանել դրանք, կան բաներ, որոնք արժե անել դավաճանելու փոխարեն:
Անկեղծ խոսակցություն
Միգուցե եկել է հենց այն պահը, երբ կարելի է բաց քննարկել, թե ինչո՞ւ եք դուք մտածում դավաճանելու մասին: Դուք ուղղակի՞ ուզում եք հարաբերություններ ունենալ ուրիշի հետ: Առաջարկու՞մ եք ազատ հարաբերություններ: Միգուցե նա դեմ չէ, սակայն ինչպե՞ս իմանալ, եթե չհարցնել: Եթե պատասխանը ձեզ չգոհացնի, ուրեմն ժամանակն է վերանայել առաջնահերթությունները և ձեր հարաբերություններն՝ ընդհանրապես:
Զույգով՝ խորհրդատվության
Եթե դուք երկուսով պատրաստ եք ներկայացնել ձեր խնդիրները մասնագետին, մի հապաղեք: Ինչպիսի դժվարություններ էլ չմթագնեն ձեր հարաբերությունները, միշտ օգտակար է ամեն ինչ իրենց տեղը դնել և հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել:
Ռոմանտիկա
Միգուցե ձեզ չեն հերիքում այն հաճելի պահերը, որոնք դուք ունեցել եք սիրավեպի սկզբում: Խոսեք դրա մասին, սեքսուալ կյանքին նոր հետաքրքրություններ հաղորդեք և շատ հավանական է, որ կգտնեք այն, ինչ կողքից եք փնտրում:
Ընկերների աջակցությունը
Շփվեք այն մարդկանց հետ, ովքեր սիրում և աջակցում են ձեզ՝ որպես զույգ: Ավելի շատ ժամանակ նրանց հետ անցկացրեք, հիշեք վառ պահեր ընդհանուր անցյալից: Այսպիսի թիմային աշխատանքը հաճախ լավ արդյունքներ է տալիս:
Գրառումներ նրա մասին
Մի քիչ ժամանակ ծախսեք և գրեք այն ամենը, ինչի համար դուք նրան սիրում եք: Նրան ձեր աչքերում լավը դարձնող մանրուքների մասին հիշողությունները օգնում են ավելի լավ հասկանալ, թե դեպի ուր շարժվել:
Պայքարի շարունակում
Եթե այս հարաբերությունները, իրոք, կարևոր են ձեր համար, մի հուսահատվեք և դարձրեք նրանց պահպանումը ձեր առաջնահերթությունը: Եթե դավաճանությունը նշանակելու է հարաբերությունների անշրջելի խզում, ապա արժե լավ մտածել, արդյո՞ք դուք ցանկանում եք դա, թե ոչ:
Հարմար պահ հեռանալու համար
Եթե դավաճանելու, այն էլ ոչ մեկ անգամ, ցանկություն կա, ուրեմն լրջորեն մտածեք բաժանման մասին: Ձեզ երկուսին էլ հեշտ կլինի, եթե բաժանվեք և հետո անցնեք նոր արկածների փնտրմանը: Այդ պարագայում ձեր մեջ դավաճանություն չի լինի: Եվ ի վերջո, պետք է փակել մեկ դուռը, որպեսզի բացվի մյուսը: