Ցավը վերապրելու համար պետք է ժամանակ և շարժ, նույնիսկ, եթե դուք պետք է զրոյից սկսեք: Եթե դուք կանգ եք առել, դա նույնպես ձեր ընտրությունն է, սակայն երկար կանգը նշանակում է, որ դուք խորասուղվել եք ձեր ցավի մեջ և ցանկություն չունեք ընտրություն կատարել նոր կյանքի և երջանկության օգտին:

Ամենայն հավանականությամբ դուք երջանիկ չեք, որովհետև.


Դուք համարում եք, որ կատարվածում չկա ձեր մեղավորությունը

Դա հարմար է և որոշ ժամանակով օգնում է: Սակայն դա այդքան էլ կառուցողական ճանապարհ չէ: Չի կարելի ամբողջությամբ ձեզանից հանել պատասխանատվության զգացումը եղածի համար, նույնիսկ, եթե կա օբյեկտիվ պատճառ, որ դա ձեր մեղավորությունը չէ: Մենք ինքներս ենք ստեղծում իրավիճակներ, որոնք վաղ թե ուշ բերում են որոշ արդյունքի: Մի խոսքով, ընդունեք իրավիճակը և ձեր պատասխանատվությունը դրա համար: Միայն խնդիրը հասկանալուց հետո կարելի է սխալների ուղղում կատարել: Այլ կերպ հնարավոր չէ:

Դուք վախենում եք

Վախերին տուրք տալը նշանակում է իռացիոնալ սկիզբը թողնել կյանք: Եթե ձեր կյանքը վախերն են ղեկավարում՝ դուք երբեք ներդաշնակություն չեք զգա: Եթե ձեր վախերը անհիմն են, ապա մտահոգվելու բան չկա, իսկ եթե հիմնավոր, ուրեմն ավելորդ զգացմունքները գործին չեն օգնի: Այսինքն, դուք պետք է մեկ բան հասկանաք՝ վախերում ոչ մի իմաստ չկա:

Դուք չեք գնահատում այն, ինչ ունեք

Ե՞րբ եք դուք վերջին անգամ «Շնորհակալություն» ասել հենց այնպես, օրինակ, որ առողջ եք, որ տուն ունեք, շրջապատված եք սիրող մարդկանցով: Համաձայնեք, դա այդքան էլ քիչ չէ: Այո, միգուցե դուք չունեք այն, ինչ ցանկանում եք, սակայն հնարավոր չէ ունենալ ամեն ինչ միանգամից: Եթե մշտապես մտածեք այն մասին, ինչ չունեք, այլ ոչ՝ թե ինչ ունեք, ապա բացասականը կգրավի ձեր կյանքը:

600x580

Դուք փնտրում եք երջանկությունը ոչ ձեր ներսում

Աշխարհի հայտնի հոգեբանների փորձը ցույց է տալիս՝ եթե ներդաշնակություն չեք զգում ձեր կյանքում, դուք այն դրանից դուրս էլ չեք գտնի: Եթե դուք չեք սիրում ինքներդ ձեզ, ձեզ ոչ մեկ չի սիրի: Եթե կարծում եք, որ նոր սիրեցյալի հետ հանդիպումը կամ նոր աշխատանքը ձեզ կերջանկացնի, ապա պետք է ձեզ հիասթափացնել: Միայն դուք կարող եք ձեզ երջանկացնել, իսկ նոր հանգամանքներն ուղղակի կլրացնեն դա:

Դուք բաց չեք թողել

Կյանքում կան բաներ, որոնց հետ դուք չեք հաշտվի մինչև կյանքի վերջը: Դրանք կարող են հակասել ձեր սկզբունքներին, սակայն չպետք է ձեզ վնաս հասցնեն: Ամենալավը, ինչ դուք կարող եք անել ձեր և ձեր ապագայի համար՝ հանգիստ անցնել դրանով: Այլ խոսքերով՝ բաց թողնել: Բաց չթողնելով անցյալի բեռը, դուք չեք կարողանա երջանիկ լինել ներկայում:

 

Աղբյուր՝ LADYNEWS.am