Պլյուս չափի մոդելներն աշխարհում սրընթաց ճանաչում են ձեռք բերում շնորհիվ իրենց բնական գրավչության և իրենց դրսևորելու անհաղթահարելի ցանկության:
Բացի այդ՝ ավելի մեծ թվով մարդիկ են գիտակցում փաստը, որ մանեքենների անբնական նիհարությունը անառողջ երևույթ է:
Միանգամայն հնարավոր է, որ մոդելային բիզնեսում շուտով գա այն վճռական պահը, երբ ավելի խոշոր աղջկներին դադարեն ծաղրել ու խտականության ենթարկել:
Ստեֆանիա Ֆերրաիոն նման կանանցից է:
Այս 23-ամյա ավստրալուհին հաջողությամբ մոդել է աշխատում ու ակտիվորեն հակազդում է նրան, որ իր պես աղջիկներին անվանել «պլյուս չափի»:
Ստեֆանիան հիմնականում գովազդում է ներքնազգեստի հավաքածու, որն օգնում է ընդգծել նրա բնական գեղեցկությունը: