Բարաք Օբաման հունվարի 20-ին իր պաշտոնը կզիջի հանրապետական Դոնալդ Թրամփին, որը հաղթել է նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններում:
Հայտնի է, որ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո Օբամաների ընտանիքը կլքի Սպիտակ տունը, որտեղ ապրում է վերջին 8 տարին: ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը կնոջ և 2 դուստրերի հետ բնակություն է հաստատելու Վաշինգտոնում գտնվող շքեղ և հարմարավետ առանձնատանը:
Տունը կառուցվել է 1928թ. և արժե ավելի քան 5 մլն դոլար: Ստորև բրիտանական պարբերականն առաջարկում է վիրտուալ էքսկուրս կատարել շքեղ առանձնատնով ու ներսից ծանոթանալ Օբամաների ապագա կացարանին: