Ինչպես հաղորդում է հեղինակավոր «Daily Mail» պարբերականը, ԱՄՆ Ջորջիա նահանգի բնակիչ, 68-ամյա Ռեյնալդո Դիազը ձերբակալվել է՝ օրը ցերեկով շան հետ սեքսով զբաղվելու համար։ Տեղացիներից մի քանիսը վկա են եղել և անմիջապես ոստիկանություն են ահազանգել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանի ցուցմունքի համաձայն՝ իր գալու պահին նա տեսել է Դիազին շան հետ հարաբերություն ունենալիս։ Տարեց տղամարդը, ում քիթը դեֆորմացված է առայժմ անհայտ պատճառով, ամբողջովին մերկ է եղել այդ ընթացքում։
Շան տերը Դիազի նախկին կինն է, ով բնակվում է վերջինիս հարևանությամբ։ Բացի այս դեպքից՝ Դիազը օրենքի ևս մի քանի խախտում է թույլ տվել, որոնցից երկուսի համար դատապարտվել է ազատազրկման։