Երգչուհի Գաբիին հանրությունը ճանաչում է իր համարձակ կերպարներով։ «Երանի», «Դավաճան ես», հիմա արդեն՝ «Մեր պարերը». երգչուհու ներկայացրած յուրաքանչյուր աշխատանք տարբերվում է նախորդից։ Համարձակ այս աղջկա դիմակի տակ, սակայն, թաքնված է խոցելի աղջիկ։ BlogNews-ն անկեղծ զրույց է ունեցել երգչուհու հետ, որի ընթացքում նա բացահայտեց, որ մի շարք վախեր ունի հարաբերություններ հաստատելու հարցում։ «Չգիտեի, որ այսքան վախկոտ մարդ եմ:)»,- վերջում նկատեց նա։
- Գաբի, 8 տարեկան ես եղել, երբ հայրդ՝ Ազգագրական մանկապատանեկան անսամբլի ղեկավար Սահակ Գալոյանը, մահացել է։ Այդ տարիքում սթրեսն առավել դժվար է հաղթահարվում։ Ինչպե՞ս կորուստն անդրադարձավ քեզ վրա։
- Հայրս իմ առաջին ուսուցիչն էր. իմ կյանքն ամբողջությամբ երաժշտական էր դարձրել։ Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո հայրս գնացել էր մարդկանց օգնելու, այնտեղ ճառագայթվել էր և 33 տարեկանում քաղցկեղից մահացավ։ Իրենից հետո կյանքս գլխիվայր շրջվեց։ Մի ընթացք դեպրեսիայից չէի կարողանում խոսել։ Մի քանի ամիս չխոսելուց հետո սկսեցի երգել։ Այդպես էլ վերականգնվեց խոսելու ունակությունս։
Հորս մահն ինձ համար շատ ծանր էր։ Երկար տարիներ ներքուստ մեղադրում էի իրեն՝ այդ ընտրութունն անելու, իր կյանքը վտանգելու համար. չէ՞ որ մենք էլ ունեինք իր կարիքը։ Հետո հասկացա, որ մարդկանց օգնելն իր ընտրությունն էր, որը պիտի հարգեմ։ Գուցե ես էլ այդպես անեի։
- Երբ ընտանիքում մեկին կորցնում են, մյուսները սկսում են կառչել իրարից։
- Ինձ մոտ լրիվ հակառակն է եղել։ Ես իմ ցավի մասին չեմ խոսել ո՛չ մորս, ո՛չ եղբորս հետ։ Ես պարփակվեցի իմ մեջ ու ստեղծեցի իմ մութ աշխարհը, որտեղ ես էի իմ պապայի հետ։ Իրենից հետո ես կիսատ եմ ապրում, քանի որ չափից դուրս կապված էինք։ Ես նույնիսկ առողջ չեմ համարում երեխայի այդ աստիճան կապվածությունը ծնողի հետ։ Մենք պիտի սիրենք ու հարգենք մեր ծնողներին, բայց գիտակցենք, որ միայնակ ենք ծնվում և անհատ ենք։
Այս տարիների ընթացքում ես փորձել եմ ձևավորել իմ անհատականությունը։ Հիմա նույնիսկ վախենում եմ մայրիկիս հետ կապվելուց։ Աշխատում եմ ինձ հեռու պահել, որպեսզի կորուստն ինձ այլևս այդպիսի տրավմայի չենթարկի։ Դա էլ է երևի ինքնապաշտպանական ռեակցիա։
Նյութն մաբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: