«X Factor»-ի ժյուրիի անդամները չափ ու սահման չեն ճանաչում: Արդեն որերորդ եթերն է՝ նրանք բացահայտ «ղժժում» են մասնակիցների վրա: Չորս գիտակից մարդիկ նստած, փոխանակ ընտրեն և հասարակությանը ցույց տան մեր ազգի տաղանդներին, զբաղված են հաղորդման ռեյտինգը բարձրացնելով և դա անում են ամենաստոր ձևով:

 

Ձեզանից որևիցե մեկը պատկերացնու՞մ է, որ եթերից հետո այդ մարդիկ դեռ շարունակելու են ապրել և ապրելու են այնպիսի հասարակություն մեջ, որտեղ ձեր պահվածքն ունեցող մարդիկ շատ են: Եթե դուք եթերից եք ձեզ իրավունք վերապահում ծաղրուծանակի ենթարկել մարդկանց։ Ի՞նչ կլինի նրանց հետ եթերից հետո: Դրախտիկ գյուղից եկած 17 տարեկան Եղիշեն իսկական տղամարդու նման պահեց իրեն:

 

666


Գարի՛կ ջան, «X Factor»-ի այս եթերաշրջանում տպավորություն է, որ դու արդեն որպես «դեմբել» նստել և «մալադոների» վրա կայֆավատ ես լինում: Քո ճաշակն ես փորձում թելադրել բոլորին, ինչի իրավունքը քեզ ոչ ոք չի տվել: Քո գրած երաժշությունն ու մակարդակը պահիր քո տուն եկող մարդկանց համար: Իսկ ուրիշների սերոտոնին հորմոնի պակասը հաշվելուց առաջ այցելի բժշկի, որ քեզ բուժեն այդ նույն հորմոնի ավելցուկից և տեստոստերոնի պակասից, որ երջանկության խիստ ավելցուկի և տղամարդկության պակասի պատճառով համասեռամոլություն քարոզող կիսամերկ լուսանկարներդ չտարածես համացանցով մեկ:

 

Շուշանի՛կ Արևշատյան, տարիքիդ նայե՞նք, թե՞ պահվածքիդ: Մի ամբողջ կյանք ապրած կին եք, ո՞նց եք Ձեզ թույլ տալիս նման պահվածք: Ի՞նչ կանեք, եթե ինչ-որ մեկը նման ձևով խոսի Ձեր երեխայի հետ: Պատկերացնու՞մ եք այսօր արդեն եթերը դիտած այդ տղայի հոգեբանությունը և վաղը բանակում ծառայելիս նրա կարգավիճակը:

 

Անդրե ու Էրիկ, դուք այդ տղայից ինչո՞վ եք տարբերվում: Երգում եք նրա նման, նրա ճաշակին համապատասխան երգեր: Իսկ այնքան անգրագետ եք, որ սերոտոնին բառը լսելուց անմիջապես հետո ուշագնաց եք լինում, մինչև Գարիկը ձեր այլասերված մտածողությանը բացատրում է, թե որն է բառի բացատրությունը:

 

Վերցրել եք ամբողջ աշխարհում հայտնի նախագիծ, բայց չեք կարողացել ընդօրինակել ժյուրիի պահվածքն ու վարվելակերպը: Արտասահմանյան եթերներում առանց ներքնաշորի ու ներքնաշորով բեմ դուրս եկած մարդկանց քաղաքավարի դիմավորում և ճանապարհում են: Ձեզ նայեք մի օր էկրանից:

 

Այսքանից հետո ես կզարմանամ այն մարդկանց վրա, ովքեր դեռ համարձակություն կունենան մյուս եթերաշրջաններում մասնակցել այս նախագծին: Դու կարող ես լինել նորմալ մարդ, երգել նորմալ, բայց ժյուրիում գտնվող մի քանի հոգու պատճառով կարող ես հասարակության մեջ պիտակավորվել ու ծաղրուծանակի արժանանալ:

 

Հ.Գ. Ուզում եմ Գուրգեն Դաբաղյանի ուշադրութունը հրավիրեմ այս տեսանյութին: Տպավորություն է, որ ենթատեքստերով ժյուրիի անդամները նաև «ղժժում են» Ձեր երգացանկի և երաժշտական ոճի վրա:

 

 

ShowBiss