Ամազոնի ջունգլիների խորքերում հոսում է Շանայ Տիմպիշկա գետը, որի երկարությունը 4 կմ է: Այս գետի առանձնահատկությունն այն է, որ դրա ջերմաստիճանն այնքան բարձր է, որ յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ՝ դիպչելով ջրին, ամբողջովին կայրվի: Ոչ ոք չգիտի, թե ինչու է Շանայ Տիմպիշկայի ջերմաստիճանը եռման ջերմաստիճանից ընդամենը մի քանի աստիճանով ցածր: Սկզբում գիտնականները մի վարկած էին առաջ քաշում, ըստ որի՝ մոտակայքում հրաբուխ կա, սակայն վերջինիս փնտրտուքները անհաջող արդյունք ունեցան: Պարզ դարձավ, որ անգամ ամենամոտ հրաբուխը շատ հեռու է գտնվում գետից, որպեսզի կարողանա գետի ջուրը եռացնել: Այս փաստը Շանայ Տիմպիշկան մոլորակի վրա ամենայուրօրինակ վայրերից մեկն է դարձնում:
Այգի, որն ամեն տարի ջրի տակ է անցնում
Ավստրիայում կա մի այգի, որը շատ գեղեցիկ է և համապատասխան՝ ռոմանտիկ պիկնիկների կամ սպորտային մրցարշավների համար: Այս ամենով այգում կարող եք զբաղվել աշնանը, իսկ գարնանը պետք է համապատասխան ջրային հանդերձանք կրեք: Բանն այն է, որ այգին գտնվում է սարի լանջին և գարնան սկզբին սարի գագաթի ձյունը հալվելով, ջուր դառնալով լցվում է այգի: Միայն ամռան կեսերին է ջուրը սկսում գոլորշիանալ:
Երկուծառ
Իտալիայում կա մի վայր, որը կոչվում է Պյեմոնտե և որտեղ կարող եք տարօրինակ մի երևույթ տեսնել: Բալի այս ծառն արտասովոր է նրանով, որ դրա վերևից նաև թթենի է աճում: Բոլորին հայտնի է, որ գոյություն ունեն մակաբույծ ծառեր, սակայն դրանք հիմնականում լինում են ցածրահասակ, փոքր և դրանց ծառ համարելն այնքան էլ տեղին չէ: Իսկ այս դեպքում թթենին իրական չափերի ծառ է:
Չդադարող փոթորիկ
Արևմտյան Վենեսուելայում մի վայր կա, որտեղ ապրոպը շարունակվում է տարին 360 օր: Ոչ ոք չի կարող պատասխանել հարցին, թե ինչու: Սակայն փաստը մնում է փաստ, որ ամեն օր՝ տեղի ժամանակով 19:00-ին, սկսվում է իսկական փոթորիկ, ամպրոպ և կայծակ, որը վերջանում է միայն առավոտյան: 2010 թվականին այս երևույթը վեց շաբաթով դադարեց: Բայց մեկ ամսից մի փոքր ավել անց կայծակներն ու ամպրոպները վերսկսվեցին:
Լիճ, որը փոխում է գույնը
Ճապոնիայի Հոկայդո կղզում կա մի լիճ, որի ջուրը ունի կապույտի էլեկտրիկ երանգ, որն էլ իր հերթին կարող է փոփոխվել այլ երանգների՝ կախված արևի դիրքից, տարվա ժամանակից և դիտման վայրից: Այդպես լճի գույնը փոխվում է էլեկտրիկ կապույտից մինչև բաց կանաչ: Գիտնականները պարզել են, որ այս երևույթը պայմանավորված է ջրում ալյումինի մասնիկների մեծ քանակով, որոնք կարողանում են տարբեր ձևերով անդրադարձնել արևի լույսը: