Մեկ տարի շարունակ օրական մեկ տուփ ծխախոտի սպառումը կարող է առաջացնել 150 գենետիկական մուտացիաներից ցանկացածը կամ հանգեցնել քաղցկեղի առաջացման:
 
Աշխարհում առաջին անգամ ուսումնասիրվել է ծխելու հետևանքով մարդու գենի վրա վնասակար ազդեցության աստիճանը:
 
Картинки по запросу Ծխել
Ծխախոտի հանդեպ հակումը և օրական մեկ տուփ ծխախոտ սպառելը կարող է հանգեցնել գենետիկ մուտացիաների կամ թոքերի քաղցկեղի: Այն կարող է վնասել նաև մյուս օրգան համակարգերը:
Картинки по запросу Ծխել
 
Օրական մեկ տուփ ծխախոտի օգտագործումը կարող է շղթայաձև վնասել մարդու օրգանները: Սկզբում այն ախտահարում է ողջ օրգանիզմը, այնուհետ վնասում մարդու գենը` առաջացնելով որևէ մուտացիա, որն էլ քաղցկեղ առաջացնելու պոտենցյալ վտանգ է ներկայացնում:
Картинки по запросу Ծխել
 
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները պարզել են, որ օրական մեկ տուփ ծխախոտ օգտագործող մարդկանց տարբեր օրգաններում կարող են առաջանալ տարբեր քանակի գենետիկ մուտացիաներ, օրինակ` 97 մուտացիա կարող է առաջանալ կոկորդում (նաև ձայնալարերի վրա), 39-ը` ըմպանում (կոկորդի վերին մասը), 23-ը` բերանի խոռոչում, 18-ը` միզապարկում, 6-ը` լյարդում:
 
Картинки по запросу Ծխել երեխա
 
Գիտնականները պնդում են, որ ծխելու հետևանքով մարդկանց մոտ կարող է առաջանալ 17 տեսակի քաղցկեղ:
 
Ծխախոտը պարունակում է ավելի քան 7000 տարբեր քիմիական նյութ, որից 70-ը հայտնի է որպես քաղցկեղածին:
 
Այս ուսումնասիրության բուն նպատակն էր կրկին բացահայտել և հանրությանն ի ցույց դնել ծխախոտի վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա: Թեև մինչ օրս բացահայտված էր ծխախոտի վատ ազդեցությունը, բայց այս հետազոտությունը նորովի մոտեցում է ցուցաբերել այս խնդրին և բացահայտել այն վնասակար ազդեցությունը (մարդկային գենի վրա թողած վնասակար ազդեցությունը), որը մինչ օրս քողարկված է եղել:
 
Картинки по запросу Ծխել երեխա
 
Այս ուսումնասիրության հետևանքով բացահայտվեց, որ մարդկանց մոտ, որոնք ծխում են օրական մեկ տուփ ծխախոտ, զարգանում է 150 գենետիկ մուտացիա: Սա է հիմնական պատճառը, որ ծխողների մոտ քաղցկեղի առաջացման ռիսկը անհամեմատ մեծ է, պնդում են այս գիտական հետազոտության հեղինակները: