Wnews.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Անաիս Սարդարյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

– Ովքե՞ր են քո անձնական fashion-  իկոնաները:


-Թայրա Բենքսը և հաղորդավարուհի  Աննա Գրիգորյանը, որովհետև  ընկերուհիս է:


-Ո՞րը կլինի քո գլխավոր fashion խորհուրդը մեր ընթերցողներին:


– Ինչ հոգեվիճակ ունեն այդպես էլ հագնվեն:


– Ինչպե՞ս են տղամարդիկ վերաբերվում քո fashion էքսպերիմենտներին:


-Շատ լավ, որովհետև գռեհիկ երբեք չեմ հագնվում, տղամարդու հագուստներ եմ երբեմն հագնում, սկզբում զարմանում են, հետո նորմալ  ընդունում: Անկեղծ ասած շատ ուշադրություն չեմ դարձնում:


-Ո՞րն է քո կարծիքով ամենանորաձև քաղաքը։


-Երևանը աճել ու ծաղկել է, վարդագույնն իմ ամենասիրած գույնն է , իսկ Երևանը  վարդագույն հագուստով ամենագեղեցիկն է:


-Հայ աղջիկների գլխավոր fashion սխալները:


-Ինձ թվում է՝բոլորը  նույն մարդիկ են ՝ մազերը, դիմահարդարումը, հագուստը:  Ցանկանում են յուրովի լինեն և գտնեն իրենց կեսին, ով կսիրի հենց իրենց յուրահատկությունը:


– Հայ աղջիկների գլխավոր fashion առանձնահատկությունները:


– Շատ լավ է, որ մենք ուր էլ գնանք մանրամասն  պատրաստվում ենք: Մի քիչ գուցե չափազանցված է smoky eyes-ով խանութ գնալը, բայց լավ է, որ խնամված ենք:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: