Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնիների՝ շաբաթվա ստացված և չստացված կերպարները: Հաշվի առնելով, որ նրանցից յուրաքանչյուրը հետևորդների մեծ թիվ ունի և, փաստացի, նրանց շրջանում ձևավորում ու թելադրում է ճաշակ, մենք կարծում ենք, որ հայտնիները  պետք է առավել ուշադիր լինեն իրենց կերպարներն ընտրելիս: Հայ հայտնիներին մաղթում ենք կամ հումորի զգացում, որպեսզի մեր տեքստերին հումորով վերաբերեն կամ էլ ճաշակի զգացում, որպեսզի չհայտնվեն մեր  չստացված կերպարների  շարքում: Եվ այսպես.

Ստացված կերպարներ

Արփի Գաբրիելյան

Երեկ ԱՄՆ-ում կայացել է Pan Armenian Entertainment Awards-ը, որում Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի « Անհնար է» դուետը արժանացել է  “Տարվա ամենադիտված և սիրված երաժշտական պրոեկտ” մրցանակը։ Մրցանակաբաշխությանը Արփին ներկայացել է երկու զգեստով, որոնցից մեկը չափազանց գեղեցիկ է ՝ նուրբ ՝ հետաքրքիր դեկոլտեով: Մենք Արփինեի վարդագույն զգեստին ասում ենք Այո, իսկ երկրորդի մասին կխոսենք ստորև:

14993363_1147593621983284_5857174954902669460_n

 

Իվետա Մուկուչյան

Նույն մրցանակաբաշխությանը սուպերսեքսուալ կերպարով ներկայացել է Իվետա Մուկուչյանը: Իվետային այնքան են դուր եկել իր  եվրատեսիլյան բոդիները, որ նա չի բաժանվում դրանցից նաև հիմա: Դե ինչ, նա կարող է դա իրեն թույլ տալ:  Մենք ասում ենք` Այո:

14726263_1001304786648510_6578115998669340672_n3

Սիրուշո

Հայուհիների երազանքների “մեջքը բաց շորը ” Սիրուշոյին շատ է սազում: Սիրուշոն իսկական մոտիվացիա է այն երիտասարդ մայրիկների համար, ովքեր ծննդաբերությունից հետո պայքարում են կառուցվածքը վերականգնելու համար:  Երգչուհին անթերի տեսք ունի և իդեալական կառուցվածք: Մենք Սիրուշոյի Michael Costello զգեստին ասում ենք Այո:

21

Դիանա Մալենկո

Մալենկոյի ա-լյա Մերլին Մոնրո կերպարին մենք ասում ենք Այո: Սեքսուալ դեկոլտե, ձեռնոցներ  և մարգարտյա շղթա.  ողջույն 50-ականներ:

 

Չստացված կերպարներ

Լիլիթ Կարապետյան

Լիլիթ Կարապետյանը bebe ապրանքանիշի  դե՞մքն է, թե՞ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստնաում: Այդ դեպքում կարելի էր արդարացնել կառուցվածքին  բացարձակ չհամապատասխանող, փայլփլուն ուսերով «սպառծիվկայի» առկայությունը: Մյուս կողմից, եթե նույնիսկ Լիլիթը bebe ապրանքանիշի  դեմքը լիներ, սա ավելի շատ հակագովազդ է, քան գովազդ:

4

Նազենի Հովհաննիսյան

Տպավորություն է, թե Նազենիի զգեստը դեռ պատրաստ չէ կամ նա սխալ ներքնազգեստ է ընտրել, ինչ էլ որ լինի, սա fashion ձախողում է:

1

Դիանա Գրիգորյան

Եթե սա լիներ Դիանայի «Վերջին զանգ»-ի երեկույթի զգեստը, որը հավանաբար անցկացվել է հեռավոր 90-ականներում, կասեինք` բրավո: 20 տարի առաջ այն միգուցե հաջողություն ունենար իր դպրոցական ընկերների շրջանում, բայց մենք ապրում ենք 2016-ում և  Pan Armenian Entertainment Awards-ը Դիանայի  «Վերջին զանգ»-ի երեկույթը չէ:

14947880_1764015480531510_7711597308000972356_n

Արփի Գաբրիելյան

Արփի Գաբրիելյանի երկրորդ զգեստը մեզ մի քիչ անհասկանալի թվաց, տպավորություն է , թե այն մեծ է կամ չի համապատասխանում Արփիի կառուցվածքին: Ամեն դեպքում, գեղեցկուհի Արփիից մենք ավելին էինք սպասում: