Թվում է թե դա անում են բոլորը` միացնում են մեքենայի շարժիչը եւ նստում մեքենայի մեջ տեղից չշարժվելով մինչեւ չտաքանա շարժիչը:
Եթե դուք նրանցից մեկն եք, ով կարծում է որ դա ճիշտ է, ապա անպայման կարդացեք այս հոդվածը:
Հավանական է, որ դուք դա անում եք որպեսզի խնայեք շարժիչը: Բայց իրականում դարձել եք առասպելի զոհ, որը իրականում ավելի շատ վնաս է բերում քան օգուտ:
Business Insider-ը հարցազրույց է վերցրել նախկին դրագռեյսեր Սթիվեն Կյատտիից, ով Վիսկոնսինա-Մեդիսոնա համալսարանում ունի ինժեներական դոկտորական աշխատանք մեքենան ձմռանը տաքացնելու թեմայով:
Վերջին 26 տարիներին Կյատտին ուսումնասիրում է ներքին այրման շարժիչները , որոնք այրում են հեղուկ վառելիք էներգիա ստանալու համար:
Եթե կարճ, ապա մասնագետի եզրակացությունը հետեւյալն է:
Մեքենայի շարժիչի աշխատանքը կանգնած վիճակում ոչ միայն ստիպում է Ձեզ ծախսել ավելորդ վառելիք, այլեւ վնասում է շարժիչին:
Որովհետեւ երբ շարժիչը աշխատում է իսկ մեքենան կանգնած է, սառած յուղը չի հասցնում ժամանակին հասնել մխոցներին: Արդյունքում տեղի է ունենում թույլատրելի ծանրաբեռնվածության գերազանցում:
Ինչպես է դա աշխատում
Նորմալ պայմաններում ձեր մեքենայի շարժիչը աշխատում է օդի եւ գոլորշացած վառելիքի խառնուրդով: Օրինակ վերցնենք բանզինը: Խառնուրդը հասնում է մխոցներին, պորշինը սեղմում է նրան եւ առաջացնում միկրո-պայթյուն, որը եւ առաջացնում է էներգիա շարժիչի համար:
Բայց երբ դրսում ցուրտ է, բենզինը վատ է գոլորշիանում: Սկզբում ձեր մեքենան փոխհատուցում է դա, ավելացնելով խառնուրդում ավելի շատ բենզին, դրա համար շարժիչը աշխատում է բարձր պտույտներով: Եւ հենց այստեղ առաջանում են խնդիրներ:
Ահա շարժանկար որը ցույց է տալիս մեքենայի շարժիչի մխոցների աշխատանքը էներգիա ստանալու համար:
«Խնդիրը կայանում է նրանում, որ երբ այրման խցիկում հայտնվում է ավելի շատ վառելիք, նրա մի մասը մնում է մխոցի պատերին — պատմում է Կյատտին: Բենզինը շատ լավ լուծիչ է եւ այն մաքրում է մխոցի պատերի քսուկային նյութերը երբ միացնում եք շարժիչը ցուրտ օրերին: Հատկապես դա կարեւոր է, երբ մեքենան երկար ժամանակ կանգնել է եւ շարժիչը չի միացվել:»
Հիմա ավելի պարզ: Գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ ցրտին յուղը խտանում է: Արդյունքում հանգույցները աշխատում են չոր վիճակում, մեխանիկական դետալները ավելի արագ են մաշվում քան սովորական պայմաններում:
Բայց որ դեպքում շարժիչը կտաքանա ավելի շուտ, երբ շարժման ընթացքում թե՞ կանգնած վիճակում:
Եզրակացություն: Հակառակ տարածված կարծիքի, մեքենայի շարժիչի աշխատանքը կանգնած վիճակում չի երկարացնում նրա կյանքը այլ ընդհակառակը կարճացնում է:
Իմիջայլոց դրա մասին են խոսում նաեւ ավտոարտադրողները, նրանցից ոչ մեկ խորհուրդ չի տալիս տաքացնել շարժիչը կանգնած վիճակում:
Եթե ձեր մեքենայի փոխանցման տուփը ավտոմատ է, ապա տաքացնել պետք է եւ իրեն: Անկասկած միակ տարբերակը դանդաղ ընթանալն է եւ արագության ոտնակի թույլ կառավարելը: Դրա համար կպահանջվի մի քանի տասնյակ վարկյաններ, սովորաբար հենց այդքան է հարկավոր բակից դուրս գալու համար:
Պարզ լուծում
Այն բանից հետո, երբ Ձեր մեքենայի շարժիչը կտաքանա մինեչ 4.4 աստիճան ըստ ցելսիուսի, պտույտները կսկսեն ընկնել: Դուք կտեսնեք դա տահոմետրի ցուցիչից: Դրա հետ մեկտեղ դուք կնկատեք, որ մեքենայի սրահը սկսում է մտնել տաք օդ: Բայց մի խառնեք ռադիատորի տաքությունը շարժիչի տաքության հետ:
Այնպես որ ամենաարագ եւ լավ միջոցը մեքենայի տաքացնելու համար սպասել 30-60 վարկյան ինչ դուք միացրել եք շարժիչը եւ դանդաղ սկսել ընթացքը: Բայց կարելի է ընդհանրապես չսպասել:
Ամենակարեւորը, որ առաջին րոպեններին այդ ընթացքում ակտիվ չսեղմել արագության ոտնակին:
«Եղեք նուրբ մեքենայի հետ առաջին 5-15 րոպեներին. Քանզի դուք կազատեք շարժիչին ավելորդ ստրեսից». խորհուրդ է տալիս մասնագետը:
Գումարած դրան դա շահավետ չէ: Ոչ բավարար տաքացած շարժիչը ծախսում է առնվազն 12% ավել վառելիք քան սովորական պայմաններում: Երբ դուք ուժեղ սեղմում եք արագության ոտնակին անմիջապես ճանապարհ դուրս գալուց, ապա ծախսում եք ավելորդ վառելիք եւ չեք ստանում ոչ մի օգուտ հավաստիացնում է մասնագետը:
Առասպելի արմատները
Որոշ առասպելներ բավական արդիական են եւ սա էլ բացառություն չէ: Դրա հիմնական պատճառը դարձավ այն դարաշրջանը, երբ բենզինով շարժիչները եղել են կարբյուրատորային:
Բայց դեռ 1980-ականներին սկսեցին օգտագործել վառելիքի ներարկման էլեկտրոնային մեխանիզմը:
Բան այն է, որ էլեկտրոնային ներարկումը ինքն է կարգարվում օդի եւ վառելիքի խառնուրդի կառուցվածը, որը պետք է հայտնվի մխոցների մեջ: Կարբյուրատորը այդպես անել չեր կարողանում, նրանում չկար հատուկ ցուցիչ դրա համար:
Բայց քանի որ կարբուրյատորով մեքենաներ այլեւս չեն արտադրվում, ուստի կանգնած վիճակում մեքենայի շարժիչը միացնելու կարիք չկա: