Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Անժելա Սարգսյանը:

 

Մանկության ամենավառ հիշողությունը:


Ամառային արձակուրդներս` տատիկի տանը և ծովափին:

 

Ամենամեծ ձեռքբերումը:


Աղջիկս` Եվաս:

 

Առաջին հիասթափությունը: 

 

Հարազատ մարդու կորուստը:

 

Բնավորության ամենալավ և ամենավատ կողմը:


Ձգտում եմ կատարելության: 


Ո՞ւմ եք կարոտում:


Ես ինքս ինձ եմ կարոտում` 15-22 տարեկանում, քանի որ այդ ժամանակ իդեալիստ էի: 

 

Ինչի՞ց եք վախենում:


Հարազատներիս կորցնելուց:

 

Սխալ, որի համար զղջում եք:


Բոլորս արել ենք սխալներ, բայց իմ սխալների համար ես չեմ զղջում, միայն դաս եմ քաղում:

 

Գործ, որ կիսատ է մնացել:


Երևի թե կրթությունս, որովհետև դա այն գործն է, որից իմ ամբողջ կյանքում չեմ հագենա:

 

Խոսք, որը չեք հասցրել ասել:


Ես միշտ ասում եմ այն, ինչ ցանկանում եմ: Այդ պատճառով ես ամեն ինչ հասցնում եմ ասել: Ես միշտ ճիշտ ժամանակին եմ հասցնում ներողություն խնդրել: 

 

Երազանք, որ դեռ չի կատարվել:


Իհարկե, ես ունեմ երազանք, բայց չեմ ասի (ծիծաղում է): Լավագույն երազանքներիցս մեկը տղա ունենալն է:

 

Կցանկանամ, որ…  Շարունակեք միտքը:


Կցանկանամ, որ բացարձակ պատերազմ չլինի, որ երեխաները մեծանան առանց ցավի ու արցունքի: Կցանկանամ նաև, որ հարազատներս լինեն առողջ:

 

Հեղինակ`Ա.Հարությունյան