Երբեմն լինում են դեպքեր, երբ մարդիկ հանդիպում են բավականին երկար ժամանակ, սակայն այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել՝ ի վերջո սիրահարված են իրենց ընտրյալին, թե դեռ ոչ:
Այս նշանները վկայում են այն մասին, որ բաժանվելը Ձեզ համար արդեն դժվար կլինի, քանի որ Դուք "մինչև ականջները" սիրահարված եք:
1.Նա կանոնավոր կերպով տխրեցնում, հիասթափեցնում է Ձեզ, սակայն Դուք շարունակում եք մնալ նրա կողքին:
2.Ձեզ համար միևնույն է՝ թե ինչի մասին կզրուցեք, կարևորը, որ զրուցակիցը լինի նա:
3.Դուք դժվարացնում եք Ձեր կյանքը՝ հանուն նրա: Երբեմն Ձեզ մեծ հեռավորություն է բաժանում, երբեմն Դուք շատ հոգնած եք և տրամադրություն չունեք լսելու նրա բողոքները, ամեն դեպքում, Դուք հստակ գիտակցում եք, որ հրաժարվել նրանից չեք կարող:
4.Դուք պատրաստ եք "վազել" նրա ետևից: Նույնիսկ եթե նրա ծրագրերը Ձեզ դուր չեն գալիս, Դուք ամեն ինչ անում եք՝ խախտելու համար Ձեր սեփական ծրագրերը և մասնակից լինելու նրա օրվան:
5.Նրա հետ խոսակցության 30 վայրկյանը բավական է, որ ամբողջ օրը Ձեզ երջանիկ զգաք:
6.Եթե Դուք միասին եք, Ձեր անցկացրած ժամանակը երբեք անիմաստ չի լինում:
7.Օրվա ընթացքում շատ մանրուքներ հիշեցնում են Ձեզ նրա մասին:
8.Դուք մի փոքր վախենում եք նրանից՝ հասկանալով, որ նա կարող է Ձեզ ցավ պատճառել շատ ավելի շատ, քան ցանկացած այլ մարդ: