Ժամանակակից երեխաները, խաղալով տիկնիկների հետ, օրորում են նրանց ձեռքերի վրա, փոխում են տակդիրները, կերակրում են, երգում են նրանց համար և այլն: Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ապրած երեխաները գերադասում էին կտրել իրենց տիկնիկների գլուխները փոքրիկ գիլյոտինների օգնությամբ: Այդ գիլյոտինները 60 սմ բարձրություն ունեին, իսկ դրանց սրությունը ընդհանրապես չէր զիջում իրական սարքերին: Երբեմն, եթե երեխաները չափազանց դաժան էին լինում, «մահապատժի էին ենթարկում» թռչունների, մկների կամ կատուների: 20-րդ դարի 70-ական թթ. խաղալիք գիլյոտինները նորից շուկա մտան, բայց այս անգամ միայն Ամերիկայում: Սակայն բազմաթիվ ծնողների պահանջների շնորհիվ այդ խաղալիքները դուրս բերվեցին բոլոր խանութներից:
1951 թ. ԱՄՆ-ում կարող էիք հանդիպել այս խաղալիքին, որն իրենից ներկայացնում էր հավաքածու, որի մեջ ներառված էին Ուրան-238-ի կտորներ, Գեյգերի հաշվիչ, Վիլսոնի տեսախցիկի փոքր տարբերակը, էլեկտրացույց և սպինատարիսկոպ: Այս ամբողջ հաճույքը կազմում էր 50 դոլար (այսօրվա դրությամբ՝ 350 դոլար): Տուփի վրայի գրությունն ասում էր, որ խաղալիքով խաղալիս երեխան ապրելու է աննախադեպ ոգևորություն և իրեն զգալու է ինչպես իրական ֆիզիկոս: Ճառագայթային հիվանդությունների, լեյկեմիայի և այլնի մասին տուփի վրա ոչ մի բառ գրված էլ չէր:
1871 թ. արտադրված այս խաղալիքն իրական բում առաջացրեց և միաժամանակ դարձավ երեխաների գիշերային մղձավանջների պատճառ: Այո՛, տիկնիկը չոչ էր անում, և դա իր ժամանակների համար իսկական հայտնագործություն էր այն բանի, թե ինչ կպատահի, եթե խաղալիքն ու մեխանիզմը միաձուլվեն իրար: Սակայն նրա դիզայնը և քաշը այն դարձնում էին բավականին ոչ ինտերակտիվ, իսկ արտաքին տեսքը սարսափ էր առաջացնում երեխաների մոտ:
Թվում է, թե Վիկտտորիական ժամանակաշրջանում անգլիացի երեխաները երազում էին մսագործներ դառնալ: Երևի հենց այդ պատճառով էլ այն ժամանակ խաղալիքների խանութներում կարող էիք մսագործի փոքրիկ խանութներ հիշեցնող խաղալիքներ գտնել: «Խանութը» լի էր մսի կտորներով, շուրջբոլորը լցված էին համապատասխան կտրող գործքիներ, իսկ հատակը պատված էր արյան հետքերով: Սարսափելի է, այնպես չէ՞:
Այսպիսի անվանումով տիկնիկները ամերիկյան խանութներում հայտնվեցին 1966 թ.: Նրանք շատ հաճեի տեսք ունեին՝ գրեթե կեսմետրանոց տիկնիկ՝ փափուկ մարմնով, գեղեցիկ դեմքով, կարմիր հագուստով և սպիտակ գոգնոցով: Տիկնիկը բացում էր բերանը և խոսում, եթե քաշում էիք պարանը: Սակայն այն ձայնը, որով նա շշնջում էր. «Ես ցանկանում եմ քեզ ինչ-որ բան ասել» կամ «Ինձ դուր է գալիս քեզ հետ քնելը», անգամ մեծահասակին կարող էր հիստերիայի մեջ գցել:
Այս տիկնիկները շուկա են դուրս եկել Baby Secret-ից առաջ: Այսօր շատ փոքրիկ աղջնակներ հետաքրքրությամբ կխաղային նրանով, հատկապես որ այն նման է Մոնսթր Հայ տիկնիկներին: Սակայն այն ժամանակներում երեխաները, արցունքներն աչքերին, ծնողներին խնդրում էին այդ տիկնիկները, որքան հնարավոր է, հեռու պահել իրենցից: Եվ նրանց հասկանալ կարելի է. միայն նայեք այս տիկնիկների դեմքերին: Որոշ ժամանակ անց արտադրողները հասկացան, որ այնքան էլ հաջող չեն ստեղծել տիկնիկներին և այդ պատճառով էլ սկսեցին ամեն օրինակի հետ մեկ տուփ տաք շոկոլադ նվիրել երեխաներին: Ի դժբախտություն արտադրողների՝ այս գաղափարն այնքան էլ չբարելավեց վիճակը: