Այս հոդվածը օգտակար կլինի ոչ միայն ոգեշնչում փնտրող լուսանկարիչների, այլ նաև այն աղջիկների և կանանց համար, ովքեր ուզում են նուրբ և ինքնատիպ տեսք ունենալ յուրաքանչյուր լուսանկարում։
BlogNews–ը պատրաստել է 20 լավագույն դիրքերի ցանկը, որոնք կընդգծեն Ձեր մարմնի և կազմվածքի բոլոր առավելությունները, ինչպես նաև կթաքցնեն նույնիսկ ամենաարտահայտված թերությունները։ Կարճ ասած՝ դուք մի քանի ակնթարթի ընթացքում մոդելին վայել լուսանկարներ կունենաք։
1. Սա չափազանց ճշգրիտ դիրք է, որի շնորհիվ դուք շատ ավելի նիհար կդառնաք։ Աղջիկը նայում է ուղիղ տեսախցիկի օբյեկտիվին՝ դունչը փոքր-ինչ ներքև իջեցրած և ուսերը մի փոքր բարձրացրած դիրքով։
2. Շատ հաճախ ամենապարզ կեցվածքը ամենալավն է։ Այստեղ աղջիկը հենվել է մեկ ոտքի վրա և կորացրել մարմինը, որպեսզի ուրվագիծը նմանվի լատինատառ «S» տառին։
3. Այստեղ աղջիկը երկու ձեռքով դիպչում է գետնին ուղղահայց հարթությանը՝ պատին կամ ծառին։ Սա հիանալի դիրք է դիմանկարի համար։
4. Եթե դուք երկար մազեր ունեք, ապա անպայման պետք է «գործող նկար» ստանալ։ Դա անելու լավագույն մեթոդը գլուխը կտրուկ պտտելն է։
5. Սա հիանալի և հարմարավետ դիրք է, որը կարելի է օգտագործել որևէ գեղեցիկ վայրում լուսանկարվելու համար։
6. Բազմոցին նստած նկարվելու համար ավելի լավ դիրք ուղղակի գոյություն չունի։
7. Հատակին նստած ժամանակ պետք է լուսանկարվել այս դիրքով:
8. Այս դիրքը հիանալի է արտիստիկ նկար ստանալու համար։ Ձեռքերի, ոտքերի և գլխի դիրքի հետ կարելի է միլիոնավոր փորձարկումներ անել։
9. Ընդունված է այն կարծիքը, որ խաչված ձեռքերով կամ ոտքերով լուսանկարները անթույլատրելի են, սակայն միանշանակ արժե փորձել մեկ այսպիսի լուսանկար ստանալ։
10. Սակայն կարելի է նաև ազատ թողնել և՛ ձեռքերը, և՛ ոտքերը, կարևոր է միայն հիշել, որ մարմնի զանգվածը պետք է կենտրոնացնել մեկ ոտքի վրա։
11. Սա հիանալի դիրք է ամբողջական լուսանկարի համար։ Աղջկա ձեռքերը պետք է ամբողջովին կամ կիսով չափ գրպաններում լինեն։
12. Ձեռքերը մեջքի ետևում դնելը անսովոր, սակայն շատ հետաքրքիր դիրք է։ Այս դիրքում աղջիկը ստանում է բաց և ազնիվ կերպար։
13. Նաև կարելի է հենվել կամ մասամբ նստել ինչ-որ բանի վրա. այսպես կարելի է լուսանկարվել թե՛ ներսում և թե՛ դրսում։
14. Սա ևս մեկ հիանալի դիրք է ամբողջական և կիսատ լուսանկարների համար. այս կերպ առանձնանում է աղջկա ողջ կանացիությունը։
15. Սա շատ հետաքրքիր և գրավիչ դիրք է։ Աղջկա մարմնի վերին հատվածը պետք է մի փոքր բարձրացված լինի, իսկ ուսերը և գլուխը՝ իջեցված։ Ոոքերը պետք է ծալված լինեն դեպի գլուխը։
16. Շատ գեղեցիկ դիրք, որն ընգծում է աղջկա ցանկալիությունը և կանացիությունը։
17. Այս դիրքի ամենակարևոր մասը ոտքերի ճիշտ դիրք ընտրելն է։ Լավագույն արդյունքի համար աղջիկը պետք է բարձրակրունկ կոշիկներ հագնի։
18. Սա շատ գեղեցիկ և սենտիմենտալ դիրք է։ Աղջիկը պետք է ծնկած դիրքում լինի և նայի տեսախցիկին ուսի վրայով։
19. Հիանալի դիրք պատի մոտ ամբողջական լուսանկար ստանալու համար։
20. Եվ վերջապես, չափազանց էլեգանտ դիրք։ Աղջիկը պետք է նստի բազմոցի եզրին և փոքր-ինչ առաջ բերի մարմնի վերին հատվածը։