Facebook սոցկայքի 6 գաղտնիք, որոնց մասին քչերը գիտեն:

1.Հնարավոր է պրոֆիլի նկար դարձնել չաթում գործածվող Emoji սմայլիկը: Դրա համար ուղղակի անհրաժեշտ է քառակուսի փակագծերի [ ] մեջ վերցնել օգտատիրոջ անունը, որից հետո այն ուղղակի որպես հաղորդագրություն պետք է տեղադրել չաթում:

 

2.Կարելի է հրապարակումներով կիսվել բոլոր ընկերների հետ բացի մեկից: Այս դեպքում պետք է ուղղակի օգտվել «Օգտատիրոջ կարգավորումներ»-ից:

 

3.Մի քանի րոպեի ընթացքում մաքրել նորությունների ժապավենը: Ցանկության դեպքում կարող եք «ականատես» չլինել այն ընկերների նորություններին, որոնք ձեզ այնքան էլ չեն հետաքրքրում:

 

4.Թաքցնել ձեր առցանց լինելո կարգավիճակն այն անձանցից, որոնց հետ չեք ցանկանում շփվել: Պետք է սեղմել էկրանի ձախ կողմում գտնվող ընկերների ցուցակին, ապա ստեղծել այն մարդկանց ցուցակը, որոնց հետ չեք ցականում առցնանց շփվել:

 

5.Կարելի է օգտվել randosat օպցիայից, որպեսզի տեսնեք այն գործընկերների ցուցակը, որոնց հետ սոցկայքում ընկերներ չեք:

 

6.Կարող եք ստեղծել նաև ռեզերվային կրկնօրինակը և ներբեռնել բոլոր լուսանկարները: