Մի անգամ 50 կալանավոր տեղափոխող ավտոբուսը հսկայական մի բեռնատարի բախվեց Արիզոնա նահանգով անցնող մայրուղու վրա։

Թվում է, թե ավելի լավ հնարավորություն չէր էլ կարող լինել հանցագործների համար, որ փախչեին, բայց նրանցից ոչ ոք նման բան չարեց։

Ընդհակառակը, այն, ինչ արեցին կալանավորներն, անհավանական է թվում…

Փոխանակ դիմեին բաղձալի փախուստին՝ կալանավորները մնացին վթարի վայրում ու սկսեցին օգնել տուժածներին, մինչև կժամանեին շտապօգնությունն ու փրկարարները։

Հարկ է նշել, որ տուժածները քիչ չէին։

Ավտովթարի արդյունքում ավտոբուսի վարորդը և շուրջ 20 կալանավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել, և նրանցից երկուսին հոսպիտալացնելու կարիք էր եղել։