Երեկ արցախցի երգչուհի Գայա Արզումանյանը նշել է ծննդյան 33-ամյակը, իսկ այսօր երգչուհին Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է ոչ միայն ստացած անակնկալներից, այլեւ անկեղծացել է անձնական կյանքի մանրամասներով:

 

«Ծննդյանս օրը երեկ էր, բայց ես դեռ կարծես հետ չեմ վերադարձել. Հուզված եմ ու անսահման ուրախ, որ ինձ շրջապատում են ջերմ, հոգատար ու ինձ սիրող մարդիկ: Քանի որ երգում եմ ռեստորաններից մեկում, հենց բեմում եղան առաջին անակնկալները' ընկերներս շնորհավորեցին ինձ, նրանց գեղեցիկ անակնկալից անգամ չկարողացա շարունակեմ երգել: Շատ նվերներ, ծաղիկներ, փուչիկներ եմ ստացել ընկերներիս կողմից, ուրախ եմ, որ նրանց ունեմ իմ կյանքում: Բավականին մեծ նվեր ստացա պրոդյուսերիս' Արայիկ Գաբաջյանի կողմից, որի մասին դեռ չեմ բարձրաձայնի' առաջիկա օրերին բոլորը կիմանան: Ես առանձահատուկ ուզում եմ նշել, որ Արայիկն իմ տան անդամն է, նա ուղղակի իմ պրոդյուսերը չէ, ես հոգաչափ շնորհակալ եմ իրեն, որ ինձ հետ է ամեն հարցում: Նա ինձ շատ նվերներ է մատուցել, բայց այն, որ երկու տարի արդեն աշխատում ենք միասին, ինձ համար արդեն մեծ նվեր է: Ես չգիտեմ' կգա արդյոք մի օր, որ մենք այլեւս միասին չաշխատենք, բայց եթե Աստված չանի նման օր էլ գա, ուրեմն նա հաստատ կշարունակի ինձ համար մնալ իմ տան անդամը»,- պատմեց Գայան ու ընդգծեց' իր համար ընկերությունը մեծ արժեք ունի.

 

«Ես նվիրվող մարդ եմ, եթե սիրեցի, եթե ընկերացա, ուրեմն դա ողջ կյանքի համար է: Եթե մարդիկ իմ հանդեպ լավ տրամադրված լինեն, թողնեն իրենց սիրեմ ու իրենք էլ ինձ սիրեն, ուրեմն նրանք իսկապես երջանիկ կարող են լինել, որովհետեւ ընկերության համար ես անգամ կյանքս կտամ: Փառք Աստծո, այսօր Հայաստանում, որտեղ ոչ մի հարազատ չունեմ, ձեռք եմ բերել ինձ համար հարազատ ընկերներ»,- նկատեց նա:

 

Ի դեպ' Գայա Արզումանյանը շնորհավորանքներ ստացել է ոչ միայն ընկերներից.

 

«Նախ մի հետաքրքիր գաղտնիք բացեմ, երեկ ոչ միայն իմ, այլեւ հարզատ քրոջս ծննդյան օրն էր. Նա իմ ծնունդից ուղիղ հինգ տարի հետո ծնվել է նույն օրն ու նույն ժամին, ինչ ես: Թեեւ մենք իրարից հեռու ենք գտնվում, բայց ինձ համար երջանկություն է նաեւ ընտանիքիս շնորհավորանքները լսելը: Երեկ չէին մոռացել ու իրենց ջերմ խոսքերն են ինձ հղել նաեւ Ստեփանակերտի ընկերներս ու հարզատներս, ինչպես նաեւ այնտեղի ու այստեղի նախարարություններից եմ շնորհավորանքներ ու նվերներ ստացել, որոնց մասին չեմ մանրամասնի: Շնորհակալ եմ անխտիր բոլորին, որ այդքան ջերմ են իմ հանդեպ»,- նշեց նա:

 

Նյութն ամբոջությամբ`սկզբնաղբյուր կայքում