Սովորական ծխախոտում պարունակվող ամենավտանգավոր և թունավոր նյութերը.
1.Բենզոլ. լեյկիմիա առաջացնող հայտնի կոնցերոգենն է:
2.Ֆորմալդեգիդ. սա առաջացնում է քաղցկեղ, ստամոքսի և մաշկի տարատեսակ հիվանդությւոններ:
3.Ամիակ. սա հիմնականում պարունակվում է լոգարանը մաքրելու համար նախատեսված հեղուկներում, բայց... այն ավելացնում են ծխախոտի մեջ՝ ծխողների մոտ կախվածություն առաջացնելու նպատակով:
4.Ացետոն. եղունգների լաքը հեռացնելու համար է նախատեսված, բայց... պարունակվում է նաև ծխախոտի ծխում:
5.Կուպր. ծխելիս այն տեղակայվում է թոքերում և կարող է թոքերի տարատեսակ հիվանդություններ առաջացնել, այդ թվում նաև՝ քաղցկեղ:
6.Նիկոտին. սա թույն է, որը կախվածություն է առաջացնում ծխախոտից:
7.Ածխածնի օքսիդ. այն նույն թունավոր գազը, որն արտանետվում է նաև ավտոմեքենաներից:
Այսքանն էլ բավական է այլևս երբեք ծխախոտի տուփը չբացելու համար:
Առողջ եղե՛ք: