Օրվա ընթացքում մեր ոտքերը մեզ օգնում են այստեղ ու այնտեղ հասնել, սակայն հաճախ մենք մոռանում ենք հոգ տանել դրանց մասին։ Ամեն օր քնելուց առաջ ոտքերը մերսելը հրաշքներ կարող է գործել, ինչպես օրինակ.
♦ Լավացնել արյան շրջանառությունը
Եթե արյան շրջանառության խնդիր ունես կամ ամբողջ օրը գրասենյակում նստած ես անցկացնում, ապա ամեն օր քնելուց առաջ ոտքերը մերսելը հրաշալի միջոց է արյան շրջանառությունը լավացնելու համար։
♦ Իջեցնել արյան ճնշումը
Արյան հոսքը լավացնելուց բացի, ոտքերի մերսումը կարող է օգնել կանխել արյան բարձր ճնշումը։ Այն նաև օգնում է լավացնել տրամադրությունն ու նվազեցնում է անհանգստությունը։
♦ Հանգստացնել գլխացավը
Տարօրինակ է հնչում, որ ոտքերը մերսելը կարող է հանգստացնել գլխացավը, սակայն սա աշխատող միջոց է։ Միգրենն ու գլխացավերը կարող են իսկապես հանգստանալ ոտնաթաթերի մերսման շնորհիվ։ Փորձեք ինքներդ։
♦ Հանգստացնել դաշտանի ախտանիշները
Դաշտանը երբեմն կարող է դժոխային լինել, այնպես որ, տղանե՛ր, հաջորդ անգամ, երբ ձեր ընկերուհիների մոտ կլինեն այդ հերթական օրերը, մերսեք նրանց ոտքերը։
♦ Նվազեցնել հեղուկի ավելցուկային կուտակումների այտուցները
Հեղուկի ավելցուկային կուտակումների այտուցները հատկապես հատուկ են հղիության ժամանակաշրջանին։ Առողջ սնունդն ու բավականաչափ քունը նույնպես կարող է օգնել։