Հայտնիները հաճախ են հայտնվում քննադատությունների կենտրոնում, որոնք վերաբերվում են ոչ միայն նրանց գործունեությանը, այլև արտաքինին: Այս անգամ քննադատությունների թեմա է դարձել դերասանուհի Տաթևիկ Ադումյանի արտաքին տեսքը:

 

«24-ամյա Տաթևիկ Ադումյանը պլաստիկ վիրահատություններից հետո 44-ամյա կնոջ տեսք է ստացել». նման վերնագրմամբ նյութում ասվում է, թե դերասանուհին մի քանի անգամ վիրահատել է քիթը, ականջները, նաև անդրադառնում են Տաթևիկի' շպարը չարաշահելուն:

 

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը կապ հաստատեց Տաթևիկ Ադումյանի հետ, ով մեզ հետ զրույցում շեշտեց' ընդամենը մեկ անգամ է վիրահատել քիթն, այն էլ հարկադրված.

 

«Ես միայն քթի վիրահատություն եմ կատարել, ընդ որում' վիրահատությունը տևել է 3.5 ժամ, քանի որ ուղեղիս թթվածին չէր գնում ու ես չէի կարողանում շնչել, քթիս աջ կողմից բավականին մեծ ոսկոր է հեռացվել, իսկ ձախ կողմի խեցին լայնացած էր. Ես շնչառության լուրջ խնդիր ունեի ու վիրահատությունը անհրաժեշտ էր: Պաշտոնապես հայտարարում եմ' ընդամենը մեկ անգամ եմ քթի վիրահատություն կատարել, ուրիշ ոչ մի պլաստիկ վիրահատությունների չեմ ենթարկվել: Ինձ անգամ տեղեկություններ են հասել, թե շուրթերս եմ մեծացրել, ինչը ևս իրականությանը չի համապատասխանում»,- նշեց նա ու ավելացրեց.

 

«Եթե առողջական խնդիրներ չունենայի, վստահաբար քթի վիրահատության էլ չէի դիմի, ինձ համար ծիծաղելի է ու նույնիսկ ամոթ, որ նման թեմաներ են քննարկում»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։