«Ոտքերի լեզուն». ինչպե՞ս «կարդալ» կնոջը նրա ոտքերի միջոցով և ճիշտ մոտենալ նրան
«Ոտքերի լեզուն». Playboy ամսագրում 1969 ապրիլին հրապարակվեց մի հոդված, որում պատմվում էր, թե ինչ կարելի է ասել ասել կնոջ մասին նրա նստելու ձևից, ոտքերը խաչելուց, այն մասին, թե ինչպիսի մարտավարություն պետք է ընտրել նրան մոտենալիս՝ կախված այդ ամենից։Թարգմանությունը՝ լուսանկարների տակ
Չնայած նրան, որ նա հավասարակշռված և զուսպ տեսք ունի, նա միանշանակ վախենում է տղամարդկանցից։ Այս կինն ամբիցիոզ է և սիրում է մրցել։ Մոտեցեք նրան ինչ-որ խաղ խաղալու առաջարկով (կլինի դա պոկեր կամ վազք՝ պարկերով ակորդեոնի տակ) և «պատահաբար» պարտվեք նրան։ Եվ Դուք կհաղթեք շատ ավելի հետաքրքիր մի խաղ։
Կոմֆորմիստ
Եթե Դուք հանդիպել եք նմանին երեկույթի ընթացքում, նպատակասլաց, բայց անաղմուկ կերպով մոտեցեք նրան: Նա սիրում է անել այն, ինչ նրան կասեն, բայց չի սիրում ուշադրություն գրավել։ Նրա հետ հարաբերությունները պետք է զարգացնել աստիճանաբար, բայց արդյունքն արժե չարչարանքներին։
Պերֆեկցիոնիստ
Կոմպլեքսավորված կին։ Սիրում է օգնել ուրիշներին, ուստի եթե խնդիր ունեք, վստահ մոտեցեք նրան և պատմեք Ձեր բոլոր անհանգստությունները։ Դուք միանշանակ նրան դուր կգաք։
Սոցիալական աշխատող
Այս կինը շատ նմանություններ ունի պերֆեկցիոնիստի հետ, բայց շատ ավելի անշահախնդիր է։ Պահեք Ձեզ, ինչպես անօգնական փիսիկ և պարզապես կլողաք նրա առատաձեռնության մեջ։ Ձեր խնդիրները նա իր խնդիրներից բարձր կդասի կամ այնպես կանի, որ Դուք առանց նրա կկորեք։
Էմանսիպե
Անկախ պայմանականություններից խելքը թռցրած «նոր կին» է, ով գնահատում է անձնական ազատությունը, հետևում է նորաձևությանը։ Տարեք նրան Բահամյան կղզիներ, և նա Ձերը կլինի… եթե, իհարկե, դա Ձեզ պետք է։
Ֆիլանտրոպիստ
Տաք անձնավորություն, շատ թեթև ես զգում նրա հետ, հումորի լավ զգացում ունեցող, ապրում է իր և շրջապատի հետ ներդաշնակության մեջ։ Այս ռոմանտիկ անձնավորությունը շատ բան կարող է առաջարկել։ Բայց երբեք մի՛ փորձեք սահմանափակել նրա ազատությունը, նա ԲՈԼՈՐ տղամարդկանց է սիրում։
Կազմակերպիչ
Մաքրությունն ու կոկիկությունը նրան էքստազի են հասցնում։ Անորոշությունը մտահոգիչ է և նյարդայնացնող։ Եթե նա նստած է, և ոտքի մատները դեպի ներս են ծալած, ապա նա վստահ չէ իր վրա։ Օգնեք վերականգնել նրա էգոն, և նա կփոխհատուցի Ձեզ դրա համար։